Տիգրան Արզաքանցյանն ընտրական ցուցակում չի լինի. ինչու ԿԸՀ-ն մերժեց

ArmLur.am-ը գրում է․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսօր ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու,

նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։

Արզաքանցյանը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով ՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005 օրը։

Քաղաքական գործչին տեղեկանք է տրամադրել Մոսկվայի Տեղեկատվական տեխնոլոգիական համալսարանում սովորելու մասին, և երկրից նրա բացակայությունը հարգելի է համարվել, քանի որ այդ դեպքում օրենքը չի սահմանափակում թեկնածուի առաջադրումը:

Սակայն քաղաքական գործչի տրամադրած տեղեկանքում նրա ուսուցման ժամկետները չեն համընկնում, և ներկայացրած 3 տեղեկանքներում ժամկետների հետ կապված անճշտություններ կան։ Մասնավորապես դրանցում 7 ամսվա տարբերություն կա, ավելին, փաստաթղթերից մեկում բացակայում են բուհի վավերապայմանները։

Բուհի ռեկտորի պատասխանում հաստատվում է Արզաքանցյանի ուսումնական հաստատությունում ուսանելու փաստը, սակայն նշվում է, որ դա եղել է 2011-ի սեպտեմբերից մինչև 2017-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, որից հետո նա հեռացվել է համալսարանից` պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

Բացի այդ հանձնաժողովի նախագահի մոտ կասկածի տեղիք տվեց երրորդ փաստաթուղթը, որում` ըստ ԿԸՀ–ի նախագահի, կան ակնհայտ կնիքի տարբերություններ։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանումներ պահանջեց, որոնց սակայն Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ պարզաբանել։

Նա խնդրեց 24 ժամ իրենց տրամադրել , որպեսզի կարողանան անճշտությունները պարզաբանել, սակայն ԿԸՀ–ը հայտնեց, որ ժամկետը սուղ է և չեն կարող տրամադրել։

Նյութի աղբյուրը՝ ArmLur.am

(Visited 27 times, 1 visits today)