Քիչ առաջ…Շիրակի մարզում նորապսակները վթարի են ենթարկվել…կա վիրավոր ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Անուշավան գյուղ տանող ճանապարհին՝ Անուշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել ու կողաշրջվել Mercedes մակնիշի 01 ՕQ 221 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Սամվել Մանուկյանը, ում կողմից փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան մասնակցում էր հարսանեկան արարողությանը, ու ավտոմեքենայի մեջ եղել են հարսն ու փեսան, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել և մեկ այլ ավտոմեքենայով հարսին ու փեսային տեղափոխել են հարսանեկան սրահ։

Ճանապարհային ոստիկանությունը պարզոմ է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

(Visited 37 times, 1 visits today)