Ահա թե որն է տորթի ճիշտ կրեմ պատրաստելու բաղադրատոմսը

Ցանկացած կնոջ համար ճիշտ կրեմ պատրաստելն այնքան կարևորէ, որքան որ տվյալ թխվածքի համը կլինի:

Մեր առօրյան իսկապես հագեցած է տարատեսակ բաղադրատոմսերով, որոնք որ մեզ համար անբաժանելի մաս են կազմում հետագայում թխվածքներ պատրաստելու համար:

դե ինչ, հենց այս մեթոդով էլ Ձեզ ենք ներկայացնում թխվածքի համար կրեմ պատրաստելու ամենաարագ և ճիշտ եղանակը:

Բաղադրատոմսեր.

  • 4 բաժակ կաթ,
  • 2 բաժակ շաքարավազ,
  • 4 հատ հավկիթ
  • 4 ճ/գ ալյուր,
  • 400 գ կարագ,
  • վանիլին:

Պատրաստման եղանակը.

  1. Կարագը թողնել սենյակային ջերմաստիճանում, որպեսզի հետո փոփոխելու ենք:
  2. Կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակին: Անընդհատ խառնել, մինչև շաքարավազը խառնվի, լուծվի կաթին:
  3. Առանձին ամանի մեջ հարեք հավկիթները, այնուհետև դրան ավելացրեք 2 գդալ ալյուր:
  4. Անհրաժեշտ է դա խառնել այնքան ժամանակ, որպեսզի էլ ոչ մի գնդակի մաս անգամ չմնա:
  5. Տաք կաթից մի փոքր լցնել ձվի զանգվածի վրա, արագ խառնել:
  6. Երբ համասեռ զանգված ստացվի, լցրեք կաթի մեջ և սկսեք այն արագ հարել:
  7. Երբ կրեմը բավականաչափ թանձրանա, արդեն կարող եք վերցնել կրակից:
  8. Թողնել՝ սառչի, իսկ մինչև այդ կարող եք արդեն սկսել հարել կարագը:
  9. Հարած կարագին գդալ-գդալ ավելացնել կաթով եփված կրեմը, և դրանից հետո նոր արդեն վերջում մի քիչ վանիլին ավելացնել:
  10. Խառնել, քսել խմորին կամ մատուցել թխվածքաբլիթների հետ։

Բարի ախորժակ:

Աղբյուր

(Visited 26 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: