Այս բաղադրատոմսն իմանալուց հետո այլևս խանութից կաթնաշոռ չեմ գնում․ Տնային պայմաններում կաթնաշոռի պատրաստման չտեսնված եղանակ

Այսօր Ձեր իսկ ուշադրությանը կներկայացնենք տնային պայմաններում շատ հեշտ ու արագ կարելի է կաթնաշոռ ստանալ եւ դրա համար անհարժեշտ է ընդամենը կաթ։

Ի դեպ, տանը կաթնաշոռ պատրաստելիս օրգանիզմի համար ոչ անհրաժեշտ սննդային հավելումներ եւ կոնսերվանտներ չեն ավելացվում եւ կարող եք պատրաստել այնքան, որքան ցանկանում եք։

Այսպիսով, առաջարկում ենք երկու տարբերակ՝ տնային պայմաններում կաթնաշոռ ստանալու համար։

Տարբերակ №1

Կաթը լցնում եք ապակե տարայի մեջ, ավելացնում հացի փշուրներ, խառնում կաթն ու դնում պատուհանագոգին։

Երբ նկատում եք, որ կաթը թթվել է, արդեն կարելի է հեռացնել հացի փշուրները, իսկ տարան դնել թավայի վրա եւ դնել 150 աստիճանո ջերմաստիճանով տաքացած ջեռոցի մեջ. ի դեպ, բանկան կափարիչով չեք փակում։

Մեկ ժամ անց ջեռոցը պետք է անջատել, բայց դեռ ապակե տարան չեք հանում։

երկու երեք ժամ անց բացում եք ջեռոցը, հանում կաթն ու մարլայի օգնությամբ կաթնաշոռն առանձնացնում։

Իսկ շիճուկը չեք թափում, քանի որ այն կարող եք օգտագործել թխվածքաբլիթներ, բլիթներ կամ հաց թխելիս։

Տարբերակ №2

Վերցնում եք թթված կաթը, լցնում ապակե տարայի մեջ, դնում կաթսայի վրա եւ խառնում. կաթով լի բանկայի տակ նախընտրելի է սրբիչ դնել։

Կաթսայի մեջ ջուր եք լցնում եւ դնում մարմանդ կրակին. պետք է ուշադիր լինել, որ ջուրը եռալու ժամանակ չհայտնվի կաթով լի տարայի մեջ։

Այնուհետեւ կաթնաշոռը սկսում է առանձնանալ կաթի շիճուկի, ուստի արդեն կարելի է մարլայով քամել կաթնաշոռը։

Նյութի աղբյուրը՝ ArmPost.net

(Visited 52 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: