Հավով և բանջարեղենով ջեռեփուկ․ Համից չեք կշտանա

Հավով և բանջարեղենով անմահական համով ջեռեփուկ. պատրաստվում է արագ և շատ հեշտ, անպայման փորձեք, հաստատ ձեզ դուր կգա

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • Հավի ֆիլե — 500 գր
  • Եփած բրինձ — 1 բաժակ
  • Պահածոյացված եգիպտացորեն — 1 բանկա
  • Բուլղարական պաղպաղակ — 400 գր
  • Թթվասեր — 500 մլ
  • Սոխ — 2 հատ
  • Պանիր — 200 գր
  • Գազար — 200 գր
  • Աղ, աղացած պղպեղ
  • Բուսական յուղ

Պատրաստման եղանակը`

  1. Հավի կրծքամիսը և բուլղարական պղպեղը կտրատել խորանարդիկներով:
  2. Մեծ քերիչով անցկացնել գազարը, մանր կտրատել մաքրած սոխը:
  3. Տապակել հավի կրծքամիսը մինչև պատրաստ լինելը՝ թեթևակի աղ և պղպեղ անել:
  4. Առանձին տապակի մեջ տապակել գազարը, ապա ավելացնել բուլղարակն պղպեղը մինչև փափկի:
  5. Այնուհետև ավելացնել սոխը, թեթևակի տապակել և աղ անել բանջարեղանային խառնուրդին:
  6. Ֆորմայի մեջ տափակեցնել բրինձը:
  7. Բրնձի վրա ավելացնել բանջարեղենային խառնուրդը, տափակեցնել և լցնել թթվասերի մի մասը:
  8. Մեկ շերտ ավելացնել հավի կրծքամիսը, ապա եգիպտացորենի շերտը:
  9. Եգիպտացորենի վրա ավելացնել թթվասերի մնացած մասը:
  10. Մեկ շերտ ավելացնել քերած պանիրը և տեղափոխել ջեռոց 30 րոպե տևողությամբ՝ ցածր ջերմաստիճանում:

Բարի ախորժակ․

Աղբյուր

(Visited 27 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: