Յուրահատուկ մեթոդ․ Ի՞նչպես անել, որ սխտորը պահպանվի մինչև գարուն․ Ահա թե որն է գաղտնիքը

Պարզվում է, բավականին հեշտ է պահել սխտորը մինչ գարուն այնպես, որ բանջարեղենը չչորանա, չփչանա։ Կիսվում ենք հնարքով, որն ունի երկար տարիների պատմություն, սակայն քչերին է ծանոթ։

Կարծում ենք, սխտոր շատերի տանն է օգտագործվում, ու կան ընտանիքներ, որտեղ ընդունված է միանգամից ողջ ձմեռվա համար գնել։ Իսկ ի՞նչ անել, որ սխտորը մնա թարմ։

Սկզբում այն պետք է նախապատրաստել․ չորացնել, հեռացնել հողի մնացորդները։

Կարևոր է սխտորի վրա կեղև թողնել, քանի որ դա պաշտպանում է սխտորը շրջակա միջավայրի ազդեցությունից։

Այնուհետև անհրաժեշտ է կրակ․ դա կարող է լինել անգամ սովորական մոմ։

Այրել սխտորի արմատների եզրերը։

Դեռ պարզ չէ, թե ինչպես է այս մեթոդիկան նպաստում սխտորի թարմ մնալուն, համենայն դեպս այն իսկապես արդյունավետ է։

Պրոցեդուրայից հետո սխտորը պահել մութ չոր տեղում։

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

(Visited 50 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: