Սիրելի՛ կանայք, ուշադիր եղեք․ Խոհանոցային սխալներ, որոնք վտանգում են Ձեր առողջությունը

Տնտեսուհիների համար խոհանոցը այն վայրն է, որտեղ նրանք դրսևորում են իրենց խոհարարական տաղանդները, դա կնոջ թագավորությունն է, որտեղ միայն իր օրենքներն են գործում։

Բայց հաճախ ամենալավ տնտեսուհիներն էլ խոհանոցում սխալներ են գործում, որոնք կարող են լրջորեն վտանգել առողջությունը։ Իսկ թե որոնք են այդ սխալները, եկեք պարզենք Positive-ի հետ միասին։

1. Մեկ կտրատելու տախտակ ամեն ինչի համար

Ցանկալի է առնվազն երկու տախտակ օգտագործելը. Մեկը բանջարեղենի և մրգի համար, մյուսը՝ մսեղենի։ Նախընտրելի է պլաստիկե տախտակներ ընտրելը, քանի որ դրանք ավելի հեշտ են լվացվում և իրենց մեջ չեն պահում մթերքների հոտն ու հյութը։

2. Փորձել հում ուտեստը կամ խմորը

Սա կտրականապես արգելվում է։ Հում մթերքների մեջ կարող են վարակներ լինել, որոնք սննդային թունավորում կարող են առաջացնել։

3. Ստուգել, թե արդյոք փչացած չէ՞ ուտելիքը

Եթե թեկուզ չնչին կասկածներ ունեք, որ մթերքը փչացած է, ավելի լավ է միանգամից այն դեն նետեք և փորձարկումներ չանեք ձեր ստամոքսի հետ։

4. Չլվանալ ձեռքերը

Տարբեր մթերքների հետ աշխատելով ընթացքում ամեն մի փուլից հետո լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով։

5. Սպասել, մինչև սնունդը կսառչի՝ նախքան այն սառնարան դնելը

Տաք ճաշը սառնարանից դուրս կարող է գտնվել 1-2 ժամից ոչ ավել, հակառակ դեպքում այն կկորցնի համը և թունավոր կդառնա։

6. Հաճախակի չփոխել աման լվանալու սպունգը

Սրանք խոհանոցում ամենակեղտոտ իրերն են, որոնց վրա միշտ շատ մանրէներ են կուտակվում։ Մի ծուլացեք և դիզինֆեկցեք դրանք գոնե օրը մեւ և փոխեք ամեն երկու շաբաթը մեկ։

7. Սխալ պահել հացը

Չի կարելի հացը առանց ծածկելու պահել. այն հեշտությամբ կլանում է կողմնակի հոտերը։ Այն ավելի լավ է պահեք սառնարանում՝ առանձին տոպրակի մեջ։

Նյութի աղբյուրը՝ Positive

Չմոռանաք կիսվել օգտակար տեղեկատվությամբ մտերիմների հետ

(Visited 44 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: