Երբ կույր տղամարդն առաջին անգամ տեսավ իր կնոջն ու որդուն, նա ասաց երկու բառ, որոնք բոլորին ստիպեցին արտասվել…

Պատկերացրեք՝ որքան ցավալի է տարբեր բաներով լի աշխարհում ապրելը, որոնք չես կարող տեսնել:

Սա Ջին Փուրդի անունով տղամարդու իրողությունն է, ում մասին պատմում է EnterTrain-ը:

Նա ծնվել է Շտարգարդտի հիվանդությամբ, որով տառապողները կարողանում են տեսնել միայն առարկաների թեթև ուրվագծեր, ոչ ավելին:

Ջինին ախտորոշել էին միայն 16 տարեկանում:

Հետո նա հանդիպեց իր կյանքի սիրուն՝ Ջոյին, և նրանք ամուսնացան, տղա ունեցան:

Ջինը շատ երջանիկ էր:

Նրա միակ խնդիրն այն էր, որ նա չէր կարողանում տեսնել իր կնոջն ու երեխային:

Մի անգամ Ջոյը հեռուստացույցով մի շոու էր դիտում, որի հերոսը Շտարգարդտի հիվանդությամբ տառապող կին էր:

Ծրագրի հաղորդավարները նրան օգնեցին տեսնել քրոջը, ում նա չէր տեսել ավելի քան 10 տարի:

Նրանք կնոջը տրամադրեցին eSight՝ հեղափոխական ակնոց, որը տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս նորից տեսնել աշխարհը:

Շոուն տեսնելով՝ Ջոյը ցնցված էր:

Նա ծրագրի ղեկավարներին նամակ գրեց՝ հուսալով, որ Ջինին աշխարհը տեսնելու նույնպիսի հնարավորություն կտան:

Ջոյի խնդրանքը լսեցին, Փուրդի ընտանիքնին հրավիրեցին շոուին Նյու-Յորք:

Երբ ակնոջը հագցրին Ջինի աչքերին, շոուի հնդիսատեսը չգիտեր՝ արդյոք տղամարդը ինչ-որ բան տեսավ:

Նրա դեմքը կարծես քարացավ:

Նայելով կնոջը՝ նա արտասանեց. «Նա գեղեցիկ է…»:

Հետո հույզերը պաշարեցին ամբողջ ընտանիքին, իսկ Ջինը փոքր երեխայի պես նայում էր շուրջը:

Հետո շոուի հաղորդավարը հայտարարեց, որ իրենք Ջինին նվիրում են 15 000 դոլար արժողությամբ ակնոցը, և հիմա նա ամեն օր կարող է տեսնել իր կնոջն ու որդուն:

Նյութի աղբյուրը՝ EnterTrain

(Visited 62 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: