Ի՞նչ է կատարվում ձեզ հետ, երբ ամեն օր սուրճ եք խմում․

 

Շատ մարդիկ ամբողջ աշխարհում չեն կարողանում սկսել իրենց օրը առանց տաք սուրճի։ Բացի հիանալի համի, սուրճը առավոտյան տալիս է էներգիա, իսկ տաքությունը՝ ուղղակի ջերմացնում է մարդուն։ Ի՞նչ կլինի, եթե ամեն օր սուրճ խմեք։
Ձեզ մոտ կլինեն հետևյալ փոփոխությունները։

Լավանում է նյութափոխանակությունը
Սա լավ նորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են զբաղվել սպորտով կամ արդեն մարզվում են։ Կոֆեինը բնական ճանապարհով աճեցնում է օրգանիզմի էներգիայի մակարդակը և լավացնում նյութափոխանակությունը։ Արդյունքը կարճաժամկետ է, սակայն քանի դեռ այն կա, ձեր էներգիան շատ-շատ կլինի։

Ուղեղը դառնում է առողջ
Հետազոտությունները ցույց են տվել, որ 3-5 բաժակ սուրճի օգտագործումը օրվա մեջ նվազեցնում է Ալցհայմեր հիվանդության զարգացման հավանականությունը միջին տարիքի տղամարդկանց և կանանց մոտ 65%-ով, իսկ Պարկինսոնի հիվանդությունը 32-60%։

Դուք դառնում եք երջանիկ
Հարվարդի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ մեծ տղամարդիկ և կանայք, ովքեր խմում են 2-ից մինչև 4 բաժակ սուրճ օրվա ընթացքում 50%-ով ավելի քիչ են հակված ինքնասպանության ի համեմատ նրանց, ովքեր խմում են առանց կոֆեինի սուրճ, կամ ընդհանրապես չեն խմում։

Բացի այդ, սուրճը պարունակում է հակաօքսիդանտներ, անգամ ավելի շատ քան մրգերը և բանջարեղենները միասին վերցրած։ Այն պարունակում է սնուցող նյութեր, վիտամիններ՝ B1, B2, B3, B5, ինչպես նաև կալիում և մանգան։
Այս բոլոր գործոնները բերում են երջանկության։ Այդ պատճառով էլ խմեք սուրճ և միշտ ժպտացեք։

Նվազեցնում է մաշկի քաղցկեղի հավանականությունը
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ ովքեր 4 բաժակ կամ ավելի սուրճ են խմում օրվա ընթացքում, 20%-ով ավելի քիչ են հակված մաշկի քաղցկեղ ունենալուն։

Դա կատարվում է քանի որ սուրճը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և ֆիտոքիմիական նյութեր։
Նվազում է դիաբետով հիվանդանալու հավանականությունը

Համաձայն մեկ այլ հետազոտության, մարդիկ ովքեր աճեցրել են օրվա մեջ մեկ բաժակ սուրճի օգտագործումը 4 տարվա ընթացքում, 11%-ով ավելի քիչ են հակված դիաբետ ունենալուն։

Աղբյուրը՝ԻՆՖՈ ՀԱՅ

(Visited 22 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: