Հրշեջը կրակի ճիրաններից փրկեց այս աղջկան. տեսեք, թե ինչպես նա հայտնեց իր շնորհակալությունը 17 տարի անց

Շատ տարիներ առաջ, Մայք Հյուզ անունով հրշեջը փրկեց 9 ամսական Դանիելա Դևիդսոնի կյանքը` դուրս հանելով փոքրիկին այրվող տանից։

Բայց դրանով նրանց պատմությունը չավարտվեց։

«Երբ մենք եկանք, տան մեծ մասն արդեն բռնկված էր։ Դանիելային ես գտա ննջարանում։ Կրակն արդեն անկողնուն էր հասնում, իսկ նա թաթիկները թափահարելով պառկած էր մահճակալում»,– պատմում է Հյուզը։

Մի քանի տարի անց նա ցանկացավ իմանալ աղջնակի հետագա ճակատագրի մասին։

Գտավ նրան Facebook–ում և գրեց. «Ինձ թվում է ես քեզ դուրս եմ բերել այրվող տնից, երբ դու դեռ շատ փոքրիկ էիր»։

Այդ պահից սկսած նրանք չդադարեցրեցին իրենց շփումը, և Մայքը նրա համար երկրորդ հայր դարձավ։

Այդ հրդեհից 17 տարի անց Դանիելան Մայքին հրավիրեց իր ավարտական երեկույթին` որպես իր փրկչի և մոտ ընկերոջ։

Եվ տղամարդը, լսելով աղջկա ելույթը, չկարողացավ զսպել արցունքները.

«Մայքի ներկայությունը` այս միջոցառմանը, շատ կարևոր է ինձ համար։ Ես շտատ հաճախ երջանկությունից արտասվում եմ, երբ մտածում եմ, որ կյանքը կարող էր լրիվ այլ կերպ դասավորվել։ Ես այստեղ չէի լինի, եթե չլիների դու։ Շնորհակալ եմ…»

Նյութի աղբյուրը՝ EnterTrain

Կիսվեք մտերիմների հետ

(Visited 31 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: