Նույնիսկ ամենափոքր էակի գործողությունները փոփոխությունների են բերում ողջ մոլորակում։Նիկոլա Տեսլայի 10 ցիտատները

Նրա գաղափարները ծաղրում էին, ասում էին, որ վառ երևակայություն ունի, սակայն ժամանակը ամեն բան իր տեղը գցեց։ Նիկոլա Տեսլան զարմանալի տաղանդավոր էր։ Իր հայտնագործությունները նա շատ հեշտ էր անում, կարծես կատակելով։ Նա ասում էր, որ տեխնիկական լուծումներն իրենք են գալիս իր գլխի մեջ։ Տեսլան բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից է համարվում։ Տեսլայի աշխատանքները հնարավոր են դարձրել ժամանակակից էլեկտրատեխնիկայի զարգացումը։ Նա գիտեր, թե ինչպես է կարելի գիտակցության օգնությամբ փոխել իրականությունը։ Նրա մասին մինչև հիմա լեգենդներ են պատմում։

Այսօր Լրահոս Ինֆո-ն ներկայացնում է Նիկոլա Տեսլայի 10 ցիտատները։

1. Նույնիսկ ամենափոքր էակի գործողությունները փոփոխությունների են բերում ողջ մոլորակում։

2. Ձեզ ծանո՞թ է «գլխիցդ վերև չես թռչի» արտահայտությունը։ Դա մոլորություն է։ Մարդն ամեն բան էլ կարող է։

3. Մեր կյանքի մեծ գաղտնիքները դեռ պետք է հասկանանք և նույնիսկ մահը կարող է վերջը չլինել։

4. Մարդու զարգացման գերագույն նպատակը մատերիական աշխարհի նկատմամբ գիտակցության լիակատար իշխանությունն է, բնության ուժերի օգտագործումը մարդկային կարիքները բավարարելու համար։

5. Կյանքը հավասարում է և միշտ կլինի այդպիսին, որը հնարավոր չէ լուծել, չնայած որ մի քանի հայտնի գործակիցներ է պարունակում։

6. Ինչքան մարդիկ են ինձ երևակայող անվանել, ինչպես էր ծաղրում իմ գաղափարները մեր մոլորյալ կարճատես աշխարհը։ Մեզ ժամանակը կդատի։

7. Ինտուիցիան այնպիսի բան է, որը առաջ է անցնում ճշգրիտ գիտելիքից։ Մեր ուղեղը անկասկած շատ զգայուն նյարդային բջիջներ ունի, ինչը թույլ է տալիս զգալ ճշմարտությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ այն դեռ հասանելի չէ տրամաբանական հետևություններին կամ այլ մտավոր ջանքերին։

8. Դա պարադոքս է, բայց ամեն դեպքում ճիշտ է, երբ ասում են, թե որքան շատ մենք գիտենք, այնքան ավելի տգետ ենք մենք դառնում բացարձակ իմաստով, քանի որ միայն լուսավորության միջոցով ենք մենք սկսում գիտակցել մեր սահմանափակությունները։

9. Մեր թերությունները և մեր առաքինություններն անբաժանելի են, ինչպես ուժն ու մատերիան։ Եթե դրանք բաժանվում են, մարդն այլևս գոյություն չունի։

10. Ոչ մի միություն չի կարող գոյություն ունենալ և զարգանալ առանց կոշտ կարգապահության։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

(Visited 13 times, 1 visits today)