Աստղագուշակ եկող շաբաթվա համար․ Ջրհոսներին այս շաբաթ բոլորը կնախանձեն

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը.

Խոյ

Ձեզ կուղեկցի հաջողությունը, այնպես որ` համարձակորեն քայլեր ձեռնարկեք թե անձնական կյանքում, թե մտերիմների հետ հարաբերություններում: Բայց նաև զգույշ եղեք. երբեմն այդ նույն հաջողությունը սիրում է դավաճանել:

Ցուլ

Լավ կլինի ընտանիքով գնաք որևէ սպորտային միջոցառման: Եթե ոչ մի ֆուտբոլային հանդիպում չկա, կարող եք, պարզապես, դուրս գալ զբոսանքի:

Երկվորյակ

Սիրելիի հետ շփման համար պետք է դրական տրամադրված լինեք: Դրան կնպաստեն լավ երաժշտությունը, մանկության սիրելի մուլտֆիլմերն ու սիրելի ֆիլմերը: Դուք, պարզապես, կշողաք երջանկությունից:

Խեցգետին

Անգամ եթե ոչ մի ռոմանտիկ հանդիպում չեք ունենալու, աշխատեք լինել շատ գեղեցիկ: Երբեք չես իմանա, թե ում կարող ես հանդիպել փողոցում:

Առյուծ

Միգուցե, ձեր հարաբերությունները ձեզ չեն երջանկացնում այն պատճառով, որ սխալ անվանում եք տվել դրանց: Փորձեք դրանք վերանվանել և ամեն ինչ սկսել նորից:

Կույս

Եթե ձեզ վատ զգաք, ապա ձեզ միայն կօգնի սիրելի անձնավորության հոգատարությունը: Թույլ տվեք` նա ձեզ գրկի և կտեսնեք, թե ինչպես ձեր ուժերն, ինքնըստինքյան, կվերականգնվեն:

Կշեռք

Ձեր սիրելին ձեզանից որևէ կոնկրետ արձագանքի կսպասի: Եթե կռահում եք, թե ինչ է նա ցանկանում լսել, ապա փորձեք ուրախացնել նրան, եթե ոչ` լավ կլինի, որ փորձեք կռահել:

Կարիճ

Կցանկանաք փլուզել մինչ օրս սիրելիի հետ ստեղծած հարաբերությունները, որպեսզի դրանց փոխարեն կառուցեք նորն ու ավելի ամուրը: Դե ինչ, ձեզ հաջողություն ենք մաղթում:

Աղեղնավոր

Մարդաշատ վայրերում հայտնվելով դուք ձեզ վրա շատ մեծ ուշադրություն կզգաք և հնարավոր է` նոր սիրային կապեր հաստատեք: Աշխատեք, որ դրանք չափազանցության չհասնեն:

Այծեղջյուր

Ձեր սիրելին ձեզ որևէ հանձնարարություն կտա: Աշխատեք դրան լուրջ մոտենալ, որովհետև միգուցե հենց դրանից կախված կլինի ձեր հանդեպ նրա հետագա վստահությունը:

Ջրհոս

Բոլորը ձեզ կնախանձեն: Իսկապես, ամեն օր չէ, որ կարող ես տեսնել ձեր պես համահունչ և ներդաշնակ զույգի: Փորձեք այդ առավելությունը պահել ամբողջ համատեղ կյանքի ընթացքում:

Ձկներ

Ձեր սիրելին կզղջա, որ ձեր հանդեպ որևէ սխալ է թույլ տվել: Այդ սխալը չնչին է և ոչ մի ազդեցություն չի ունենա ձեր հարաբերությունների վրա, սակայն սխալվելու փաստը նրան անչափ կվշտեցնի:

Понравилась статья? Поделиться с друзьями: