Հորոսկոպի այս նշաններն իրենց անմնացորդ նվիրում են սիրելիին․ Այդ հարցում նրանք անկրկնելի են

Հորոսկոպի այս նշաններն իրենց անմնացորդ նվիրում են սիրելիին․ Ահա նրանք․

Եվ այսպես․

Առյուծ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարաբերություններում ազնիվ են, նվիրված: Երբ Առյուծները սիրում են, սիրելիին հավատարիմ լինելու պատասխանատվություն են ստանձնում:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մշտական հոգատարության կարիք ունեն, կարող են դառնալ իրենց զգացմունքների, սիրելիի հետ կապվածության գերին:

Կշեռք

Կշեռքները հավատարիմ ու նվիրված են դառնում այն պահից, երբ հասկանում են, որ ամեն բան լուրջ է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սկզբնական շրջանում կասկածում են, որ ճիշտ ընտրություն են կատարել, դիտարկում են բոլոր դրական և բացասական կողմերը, բայց երբ հասկանում են, որ ամեն ինչ լուրջ է, անսահման նվիրվում են սիրելիին, հավատարիմ մնում նրանց:

Խեցգետին

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ լուրջ են վերաբերվում իրենց հարաբերություններին, մտածում միայն երկարատև հարաբերությունների մասին: Խեցգետինները շատ են կապվում երկրորդ կեսին, նրա վրա կենտրոնացնում ամբողջ ուշադրությունը:

Հոգատար են, սենտիմենտալ, չեն վախենում պատասխանատվությունից, պարտավորություններից: Խեցգետինները հավատարիմ են ու նվիրված:

Կարիճ

Կարիճների զգացնմունքները սովարաբար խորն են, երկարատև: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամբողջությամբ նվիրվում են իրենց զգացմունքներին, միշտ ձգտում պաշտպանել նրանց, ովքեր թանկ են իրենց համար: Հոգ են տանում սիրելիի մասին, հավատարիմ են, ինչ էլ պատահի:

Այծեղջյուր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հավատարիմ են, հուսալի, ոչ մի դեպքում չեն դավաճանի նրան, ում սիրում են:

Այծեղջյուրների համար ընտանիքը գերակա է, նրանք պատասխանատվությամբ են մոտենում զուգընկերոջ ընտրության հարցին: Պատասխանատու են, կայուն, վստահելի, նվիրված հարաբերություններին:

Նյութի աղբյուրը՝ ArmPost.net

Понравилась статья? Поделиться с друзьями: