Ինչը կարող է ավելի անուշաբույր ու ախորժելի լինել, քան թարմ տնական թխվածքը, որը պատրաստված է մեծ սիրով: Մեր այսօրվա բաղադրատոմսը դուր կգա բոլորին. շատ քիչ ժամանակ ու բաղադրիչներ են պահանջվում՝ այս համեղ ու յուրօրինակ պիրոգը պատրաստելու համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կարագ՝ 250գ
- շաքարավազ՝ 250գ
- ձու՝ 4 հատ
- փխրեցուցիչ՝ 1թ.գ.
- ալյուր՝ 300գ
- վանիլին՝ ըստ ճաշակի
- խնձոր՝ 1կգ
- կիտրոնի հյութ՝ 2ճ.գ.
- դարչին՝ 1թ.գ.
- շաքարի փոշի՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
- Ջեռոցը միացնել, որ տաքանա: Նախապատրաստել խնձորը. մաքրել, կտրել մեջտեղի հատվածը, կտրատել ոչ խոշոր կտորների: Կիտրոնի հյութ շաղ տալ, լցնել դարչինը և խառնել:
- Խմորի համար խառնել փափկած կարագը, շաքարավազը, վանիլինը, հարել: Այնուհետև մեկ-մեկ հատով ավելացնել հավկիթները՝ շարունակելով հարել:
- Թույլ զանգվածի մեջ մաղել փխրեցուցիչը, ալյուրը ու խմոր հունցել: Ավելացնել խնձորը և լավ խառնել:
- Խմորը յուղաթղթով ծածկված տապակի մեջ, թխել 20–30՝ 180 ջերմաստիճանի ներքո: Պատրաստի պիրոգին ցանկության դեպքում շաքարի փոշի ցանել:
Բարի ախորժակ:
Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր
Բարի ախորժակ
Չմոռանաք կիսվել բաղադրատոմսով