Անչափ шխորժելի ու խրթխրթшն կшղшմբ ձմռան համար․ Լшվագույն բաղադրատոմսը

Առաջարկում ենք ձմռան համար պատրաստել քացախով խրթխրթան կաղամբ, որը համեղ և ախորժելի է ստացվում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաղամբ՝ 1.5կգ
  • գազար՝ 400գ
  • շաքարավազ՝ 50գ
  • աղ՝ 40գ
  • դափնետերև՝ 2 հատ
  • հատիկավոր պղպեղ՝ 6 հատ
  • ջուր՝ 1.5լ
  • 9% քացախ՝ 5ճ.գ.

Պատրաստման եղանակը.

  1. Սկզբում անհրաժեշտ է լվանալ և բարակ կտրատել կաղամբը:
  2. Մաքրել գազարն ու անցկացնել խոշոր քերիչով, ավելացնել կաղամբին:
  3. Թեթև սեղմելով՝ խառնել ձեռքերով:
  4. Ստերիլիզացնել բանկաներն ու կափարիչները՝ ձեզ հարմար տարբերակով: Բանկաների մեջ դափնետերև և հատիկավոր պղպեղ դնել:
  5. Լցնել կաղամբը:

  1. Կաթսայի մեջ խառնել ջուրը, աղը, շաքարավազը, հասցնել եռման աստիճանի, ավելացնել քացախը և լցնել բանկայի մեջ: Փակել և ծածկել սրբիչով:
  2. Երբ բանկաները սառեն, պահել սառնարանում կամ այլ սառը վայրում:

Բարի ախորժակ:

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

Понравилась статья? Поделиться с друзьями: