Շատ համեղ սմբուկով աղցան․ Լիովին նոր բաղադրատոմս․

Այսօր պատրաստում ենք սմբուկով և կանաչ ոլոռով համեղ և արագ պատրաստվող աղցան՝ առաջարկելով մատուցման նոր գեղեցիկ տարբերակ։

Սմբուկով Աղցան․ Բաղադրիչները

  • Սմբուկ — 2 հատ
  • Սոխ -1 հատ
  • Կանաչ ոլոռ կամ եգիպտացորեն
  • Սև և սպիտակ քունջութ
  • Սերմեր՝ դդմի, արևածաղկի

Սմբուկով Աղցան Կանաչ ոլոռով․ պատրաստման եղանակը

  1. Սմբուկը կտրտում ենք խոշոր խորանարդիկների չափով և առանց աղ անելու լցնում ձիթայուղով տաք տապակի մեջ,
  2. Անընդհատ խառնում ենք, և երբ արդեն բավականաչափ փափկի սմբուկը, ավելացնում ենք լավ մանր կտրտած սոխը,
  3. Երկուսն էլ լավ տապակվելուց հետո հանում ենք կրակից, վերջում նոր աղ և պղպեղ ենք անում,
  4. Աղը լցնում ենք վերջում, որպեսզի սմբուկը շատ ձիթայուղ չքաշի իր մեջ,
  5. Այժմ անցնում ենք զարդարմանն ու մատուցմանը․ ահա այսպիսի յուրօրինակ տարբերակ ենք առաջարկում․ խոհարարական խորանարդիկի օգնությամբ ստանում գեղեցիկ թումբ, որի վրա շաղ ենք տալիս սպիտակ և սև քունջութ, նաև սերմեր՝ դդմի, արևածաղկի, ինչ-որ ունեք ձեր ձեռքի տակ,
  6. Լրացնում ենք աղցանը կանաչ ոլոռով կամ եգիպտացորենով։

Բարի ախորժակ։

Նյութի աղբյուրը՝ ArmPost.net

Понравилась статья? Поделиться с друзьями: