<<Ես դանդաղ եմ գնում առաջ, փոխարենը ես ետ չեմ շարժվում>>:Աբրահամ Լինքոլնի 27 մտքեր որանք կփոխեն շատերիս կանքը…

Հատուկ Ձեզ համար, մենք պատրաստել և ներկայացնում ենք Աբրահամ Լինքոլնի լավագույն մտքերը.

  1. Ես այդքան էլ լավ հիշողություն չունեմ, որպեսզի ստեմ:
  2. Նրանք, ովքեր զրկում են ազատությունից ուրիշներին՝ իրենք դրան արժանի չեն:
  3. Բոլորն են ունակ դիմանալ ճակատագրի հարվածներին, բայց եթե ուզում եք իրոք փորձել մարդուն, տվեք նրան իշխանություն:
  4. Իմ համար կարևոր չէ, թե ինչ են խոսում իմ թիկունքում, քանի դեռ սուտ են խոսում:
  5. Գայլն ու ոչխարը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը: Դրանում է տարակարծության էությունը, որն իշխում է մարդկային հասարակության մեջ:
  6. Եթե ես ութ ժամ ունենաի ծառը կտրելու համար՝ դրանցից վեցը կծախսեի կացինը սրելու վրա:
  7. Քանի դեռ մեզնից որևէ մեկը անազատ է, մենք բոլորս ենք անազատ:
  8. Ես մտածում եմ, որ եթե Աստված մարդուն ստեղծել է առաքելությամբ միայն ուտել և չաշխատել, նա չէր տա ձեռքեր, այլ կտար միայն բերան: Իսկ եթե նա ստեղծել է այլ դաս, որը պետք է ստրուկի պես միայն աշխատի և չուտի, նա չէր տա բերան, այլ կտար միայն ձեռքեր:
  9. Ես չգիտեմ ով է եղել իմ պապը, ինձ առավել շատ հուզում է, թե ով կլինի նրա թոռը:
  10. Տունը, որը կիսված է երկու մասի, չի կարող դիմանալ փոթորիկներին: Ես գտնում եմ որ նույն կերպ չի կարող դիմանալ երկրի իշխանությունը, որը կիսով չափ բաղկացած է ստրուկներից և կիսով չափ ել ազատ մարդկանցից:
  11. Ես չէի ցանկանա լինել ստրուկ և չէի ցանկանա լինել ստրկատեր: Դա արտահայտում է դեմոկրատիայի մասին իմ պատկերացումները:
  12. Մարդիկ, ովքեր չունեն թերություններ, ունեն շատ քիչ արժանիքներ:
  13. Շատ ավելի օգտակար կլինի, եթե դուք ճանապարհ զիջեք շանը, քան նա ձեզ կծի: Նույնիսկ սպանելով շանը, դուք միևնույնն է կմնաք կծված:
  14. Եթե դու բռնել ես փղին ետևի ոտքերից, իսկ նա էլ փորձում է փաղչել՝ ավելի լավ է բաց թողնել նրան:
  15. Գրքերը պետք են, որպեսզի հիշեցնեն մարդուն, որ իր օրիգինալ մտքերը այդքան էլ նոր չեն:
  16. Մենք չենք օգնի մարդկանց, անելով նրանց փոխարեն այն, ինչ նրանք ինքնուրույն կարող էին անել:
  17. Միշտ հիմնվեք այն մտքի վրա, որ հաջողության հասնելու ձեր սեփական որոշումը ամեն ինչից շատ ավելի կարևոր է:
  18. Բնավորությունը նման է ծառի, իսկ համբավը դրա ստվերին: Մենք հոգ ենք տանում ստվերի մասին, իսկ իրականում պետք է մտածել ծառի մասին:
  19. Կարելի է անընդհատ հիմարեցնել որոշ մարդկանց, կարելի է որոշ ժամանակ հիմարեցնել բոլորին, բայց չի կարելի անընդհատ հիմարի տեղ դնել բոլորին:
  20. Եթե ուզում ես հաջողության հասնել, շարունակիր հավատալ ինքդ քեզ, երբ արդեն ոչ ոք չի հավատում:
  21. Ես հաղթում եմ իմ թշնամիներին նրանով, որ վեր եմ ածում նրանց ընկերների:
  22. Տակտի զգացողությունը՝ ունակությունն է նկարագրել ուրիշներին այնպիսին, ինչպիսին նրանք տեսնում են իրենց:
  23. Ով պասիվորեն սպասում է՝ վերջիվերջո ստանում է սպասվածը, միայն ստանում է այն, ինչ մնացել է ակտիվորեն գործողներից հետո:
  24. Ոչ մեկ չի հիանա այն մարդով, ով սայթաքել է: Բայց արժանի է հիացմունքի նա, ում հաջողվել է կրկին ոտքի կանգնել:
  25. Մարդկանց մեծ մասը երջանիկ են այնքանով, որքանով որոշել են երջանիկ լինել:
  26. Ով էլ լինես՝ եղի՛ր ավելի լավը:
  27. Ես դանդաղ եմ գնում առաջ, փոխարենը ես ետ չեմ շարժվում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

 

(Visited 94 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS