Ադրբեջանը փակում է սահմանները.

Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով

օդային և ցամաքային հաղորդակցությունն ապրիլի 5-ի ժամը 00։00-ից մինչև ապրիլի 20-ը ժամը 00։00-ն դադարեցնելու որոշում է կայացրել, բացառությամբ՝ բեռնափոխադրումների: Այս մասին հայտնել է օպերատիվ շտաբը: Տեղեկացնում է Риа новости-ն:

Ըստ աղբյուրի՝ որոշումն ուղղված է երկրում կորոնավիրուսի տարածման օպերատիվ բացահայտմանը, վարակվածների մեկուսացմանը և նրանց շփումների շրջանակի հայտնաբերմանը, կարանտինի տակ պահելուն և այլն։

Ադրբեջանում վարակվածների ընդհանուր թիվն այժմ 521 է։ 32 մարդ ապաքինվել է, 5-ը՝ մահացել։

Աղբյուրը mamul.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS