«Ադրբեջանցի հաքերները հայերի կոտրած էջերով ապատեղեկատվություն են տարածում». ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել են սոցիալական ցանցերում գրանցված օգտատերեր,

որոնց էջերում առկա գրառումները պարունակել են ապատեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանի Հանրապետությունից, կոտրել են առանձին հայ օգտատերերի էջեր և տարածել ապատեղեկատվություն:

Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական ցանցերի օգտատերերին հնարավորինս հետևել իրենց էջերի անվտանգության կանոնների պահպանմանը, իսկ հանրությանը կոչ է անում ապավինել միայն պաշտոնական աղբյուրների լրահոսին:

Նյութի աղբյուրը՝ mamul.am

(Visited 237 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS