Ահա այն ամենը, ինչի մեջ թաղված է Հայաստանը. Գևորգ Պետրոսյան

Եթե Առողջապահության նախարարը ստում է, որ առկա է համավարակի տարածման դեպքերի աճ, ուրեմն նա ժամ առաջ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ո՞վ եւ ինչու…
Ա՜յ ժողովուրդ ջան, ո՞վ կբացատրի՝ ի՞նչ է կատարվում իշխանության ներսում…

Եթե Առողջապահության նախարարը ստում է, որ առկա է համավարակի տարածման դեպքերի աճ, ուրեմն նա ժամ առաջ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից: Եթե ճիշտ է ասում, ուրեմն ինչո՞վ է զբաղված կառավարությունը եւ ո՞վ է պատասխանատվություն կրելու կիրառված՝ փաստորեն ապարդյուն սահմանափակումների համար:

Էս ամենը քիչ էր, հիմա էլ շրջանառվում է Լավրովի հավաստիացումն ինչ-որ փաստաթղթի առկայության մասին լուրը, որին կարծես թե հիմնավոր հերքում չի տրվել…
Ո՞վ եւ ինչու է ստեղծում այս իրավիճակը…

Լավ, ի՞նչն է խանգարում իշխանություններին՝ ձերբազատվել անսխալականության կործանարար ինքնախաբեությունից ու կազմակերպել բոլոր կարող ուժերի համախմբումը…
Հիասթափություն, անգործություն, արտաքին խնդիրներում վտանգավոր անորոշություն, հուսալքություն, ընկճախտ, սով եւ հիվանդություն…

Ահա այն ամենը, ինչի մեջ թաղված է Հայաստանը…»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS