Ահա թե ինչու չի կшրելի ճնշմшն դեմ հшբերը шռшվոտյան խմել…

Որոշ դեղամիջոցների ազդեցությունը նվազում կամ աճում է՝ կախված օրվա մեջ դրանց ընդունման ժամից։ Դա, բժիշկների խոսքերով, կապված է օրգանիզմի բնական կենսաբանական ռիթմերի հետ։

Օրինակ, արյան ճնշման իջեցման համար դեղամիջոցները երբեք չի կարելի առավոտյան խմել, հայտնում է Planet-today-ը։

Ճնշումն իջեցնող հաբերը, ինչպես նախազգուշացնում են Ուորվիքի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աշխատակիցները, ավելի լավ է ընդունել երեկոյան, քնելուց առաջ։ Իսկ առավոտյան, երբ ճնշումը բարձրանում է բնական ճանապարհով, ճնշումն իջեցնող դեղեր չի կարելի խմել։
«Եթե արյան ճնշումն իջեցնող դեղամիջոցները ընդունել երեկոյան, ապա դրանք ազդում են լավագույն կերպով։

Այդ դեպքում դուք կարող եք բացառել արյան ճնշման վտանգավոր առավոտյան պիկը, և համապատասխանաբար, պաշտպանվել ինսուլտից և ինֆարկտից, որոնք, ինչպես ցույց է տալիս բժշկության կողմից կուտակած վիճակագրությունը, տեղի են ունենում հիմնականում առավոտյան վեցից մինչև կեսօրն ընկած ժամանակահատվածում»,- ասում է խրոնոթերապիայի փորձագետ Ռոբերտ Դելմանը։

Դելմանի խոսքերով, առավոտյան պետք չէ խմել ոչ միայն ճնշման դեղերը, այլև, օրինակ, պարացետամոլը և այդ կարգի դեղերը։ Ինչո՞ւ։ Որովհետև առավոտյան խմելու դեպքում պարացետամոլի տոքսիկ ազդեցությունը բավական մեծ է։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Աղբյուր

(Visited 30 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS