Ահա թե որոնք են այն հիմնական պատճառները, որ մեր կանայք 50 տարեկանից հետո տատիկի են նմանվում

Չենք խոսում բոլոր 50-անց կանանց մասին, սակայն սա վերաբերվում է մեծամասնությանը: Ցավոք, վերնագրում նշվածը մեր երկրում բավականին տարածված երևույթ է և սա շատ տխուր է: Իսկ ինչու՞ են նրանք 50 տարեկանում նման տեսք ունենում:

Սթրես և նյարդեր

Իսկ դուք ինչպե՞ս եք պատկերացնում մեր երկրի սովորական կանանց, հատկապես եթե նրանք 50 տարեկանն անց են: Կարծում ենք, նրանք բարձրակրունկ կոշիկներով չեն վազում գեղեցկության սրահ կամ մարզասրահ: Առավելագույնը նա կարող է իրեն թույլ տալ գնալ գյուղ կամ ամառանոց, այն էլ հողամասում աշխատելու համար: Իսկ դրանից հետո նա էլ ավելի շատ կվիճի ամուսնու հետ՝ կենցաղային հարցերի շուրջ և միջոցների պակասի պատճառով:

Ավելորդ կիլոգրամներ

Յուրաքանչյուր կնոջ կյանքում գալիս է շրջադարձային պահ, սակայն թե որ տարիքում՝ խիստ անհատական է: Բայց չգիտես ինչու, մեր երկրում կանանց մեծամասնությունը որոշում է, որ 50-ից հետո արդեն բավական է սեփական արտաքինին հետևելը: Նրանք կարծում են, որ արդեն ամեն ինչ արել են, ինչ իրենցից պահանջվում էր. ամուսնացել են, երեխա են ունեցել, կարիերա են կառուցել, ուրեմն կյանքը դասավորվել է: Իսկ ահա ավելորդ քաշը 50-անց կանանց համար ընդհանրապես խնդիր չէ:

Հագուստ

«Իմ տարիքում կարճ զգեստ չեն կրում» կամ «Ես այն տարիքում չեմ, որ հագնեմ դա». հավանաբար դուք էլ եք լսել նման արտահայտություններ: Նրանք այլևս ոճային չեն հագնվում, չեմ դիմահարդարվում կամ ընդհակառակը, չափից վառ են շպարվում, ծավալուն սանրվածքներ են անում: Երբեմն թվում է, որ մեր երկրում կանայք մտադրված ծերացնում են իրենք իրենց:

Կոշիկներ

Պետք չէ ընտրել տատիկների համար կոշիկներ, միայն թե հարմար լինեն: Այն կարող է լինել ոտքին հարմար, սակայն միևնույն ժամանակ ոճային:

Ատամներ

Նախկինում մեր երկրում չէին կարողանում բուժել ատամները, և ատամների հարցը մեր քաղաքացիների համար լուրջ խնդիր էր: Ոմանք մինչ օրս վերականգվում են նախկինում բուժվելուց հետո, իսկ ոմանք էլ հաճախակի հետազոտվելու հնարավորություն չունեն:

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Արմենիա

(Visited 59 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS