Վարչապետն առաջարկում է խուճшպի չմшտնվել․ Ինչ որոշում է նա ընդունել

Փաստինֆո-ն գրում է․

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանել, որով կկայանա ՀՀ ուժեղ տնտեսությունը։

«Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր ՀՀ տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է մեր երկրում հայտարարվում։ Այսօրվա Հայաստանը ՀՀ ապագայով հետաքրքված յուրաքանչյուր քաղաքացի, գործարարները, բիզնեսը ամբողջ տնտեսութունը չեն կարող թույլ տալ նման շռայլություն և մենք պարտավոր ենք մեր վերաբերմունքը փոխել Հայաստանը կերտելու մեր մոտեցումներով»։

Ըստ Նախարարի՝ համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով, համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրրի թողարկումը կավելանա 47․5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35․4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33․9 մլրդ դրամով, գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով։

Նախարարն ընդգծեց, որ սրանք այն թվերն են, որպեսզի մենք կարողանանք այս օրերին չաշխատելուց հրաժարվել։ Նախարարը չմոռացավ նաև նշել, որ կարևոր է աշխատողների իրավունքների պաշտպանությունը։

Ավելի մանրամասն սկզբնաղբյուր կայքում

(Visited 75 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS