Ամբիոնից ելույթի պահին Նիդերլանդների առողջապահության նախարարը գերհոգնածությունից ուշագնաց է եղել. Տեսանյութ

Նիդերլանդների վարչապետը խորհրդարանում նիստ էր հրավիրել,

որի ժամանակ քննարկվում էր երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով խստացված միջոցառումներ իրականացնելու հարցը:
Ամբիոնից ելույթի պահին Բրունո Բրյուինզը գերհոգնածությունից ուշագնաց է եղել:

Նիդերլանդների առողջապահության նախարարին օգնել են բարձրանալ: Նա ջուր է խմել ու հեռացել ամբիոնից:
Ավելի ուշ նախարարը իր թվիթերյան էջում գրել է.

«Ես այժմ տուն եմ գնում՝ հանգստանալու։ Վաղը ես կրկին կվերադառնամ աշխատանքի, որպեսզի պայքարեմ կորոնավիրուսի դեմ»:

Տեսանյութը դիտեք ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS