Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանություններ դեմ. Վահան Իշխանյան

Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանություններ դեմ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։
«Պատկերացնո՞ւմ եք, երկու տարի է նախկին չկա, ամբողջ երկիրը ձեռքն է, բայց երկրով մեկ նախկինների դեմ միտնգային գաստրոլներ է տալիս։

ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Գուտերեշը կոչ է անում, որ բոլոր պետությունները համախմբեն ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, Փաշինյանի համար համախմբվելը հայհոյանք է, միտինգին գոռում է.

«Վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք։

Այ ըտենց էլ մինչեւ կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր»։ Հայ ժողովուրդը քանի՞ տարեկան է՝ 3 հազա՞ր, 5 հազա՞ր, ինչ որ է, բանավիճում են, թե քանի տարեկան է,

բայց արդեն հայտնի է, որ իր պատմության ընթացքում սենց անհեթեթ ղեկավար չէր ունեցել», գրել է Վահան Իշխանյանը։

(Visited 160 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS