Ամենանուրբ շոկոլադե բիսկվիթի բաղադրատոմսը․ Հարմար է տորթերի համար

Այս անչափ նուրբ ու թեթև շոկոլադե բիսկվիթը կդառնա հիանալի հիմք ցանկացած տորթերի համար։

Քսեք ցանկացած կրեմ, օշարակ, ջնարակ, զարդարեք մրգերով, քերած շոկոլադով, ընկույզով։ Կարևորը սովորել պատրաստել այս համեղ ու փքուն բիսկվիթը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

♦ ձու՝ 4 հատ

♦ ալյուր՝ 100 գ

♦ շաքարավազ՝ 200 գ

♦ կակաո՝ 50 գ

♦ փխրեցուցիչ՝ 0,5 թ․գ․

♦ կարագ՝ տապակին քսելու համար

Պատրաստման եղանակ․

Առանձնացնել հավկիթների դեղնուցներն ու սպիտակուցները, սպիտակուցները ուղարկել սառնարանը, դեղնուցներին ավելացնել 100 գ շաքարավազ։ Հարել՝ հարիչի ամենաբարձր արագությամբ։ Այս փուլում միացնել ջեռոցը և տաքացնել մինչ 200 ջերմաստիճանի։

Սառնարանից հանել սպիտակուցը, հարել՝ հարիչի միջին արագությամբ, մի քանի րոպե, այնուհետև արագությունն ավելացնել։ Հարելու ընթացքում մաս-մաս ավելացնել մնացած շաքարավազը։

Մաղել ալյուրն ու կակաոն, ավելացնել փխրեցուցիրը, միացնել հարած դեղնուցն ու սպիտակուցը, խառնել փայտե գդալով՝ ներքևից վերև, ավելացնել կակաոյի և ալյուրի խառնուրդը։ Արագ խառնել։

Տապակին կարագ քսել, լցնել խմորը։ Ջեռոցի ջերմաստիճանը իջեցնել մինչ 170-ի, թխել 40 րոպե։ Առաջին կես ժամվա ընթացքում ջեռոցի դռնակը բացել չի կարելի։

Պատրաստ լինելը կարող եք ստուգել փայտե չոփիկով։

Բարի ախորժակ։

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

(Visited 44 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS