ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի «գրին քարտերի» մեծ մասի տրամադրման ժամանակավոր դադարեցման մասին․

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի «գրին քարտերի» մեծ մասի տրամադրման ժամանակավոր դադարեցման մասին,

այս քայլը կփակի Միացյալ Նահանգները տասնյակ հազարավոր մարդկանց համար, հայտնում է NYT-ն՝ վկայակոչելով նախագահի ծրագրերին ծանոթ աղբյուրին:

Թրամփը, որը նախկինում հայտարարել էր «ներգաղթը դադարեցնելու» մտադրության մասին, հրաժարվել է նաեւ աշխատանքային վիզայի տրամադրման ծրագրերը դադարեցնելուց:
Դրա փոխարենը, հրահանգը, որի մասին Թրամփը կհայտարարի երեքշաբթի աշխատանքային խմբի ճեպազրույցի ընթացքում, կլինի այն մասին, որ մարդկանց կարգելեն Միացյալ Նահանգներում ապրելու եւ աշխատելու թույլտվություն ստանալ:

Անցյալ տարի մոտ մեկ միլիոն մարդ «գրին քարտ» է ստացել: Ամերիկայի այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին կամ ամուսիններին բերել Միացյալ Նահանգներ, կթույլատրվի դա անել:

Բայց Միացյալ Նահանգներում մշտական իրավական կարգավիճակ ձեռք բերելու ճանապարհը կփակվի այլ արտասահմանցիների մեծ մասի համար, ներառյալ ներկայիս «գրին քարտերի» տերերի հարազատների եւ նրանց համար, ովքեր ցանկանում են «գրին քարտ» ստանալ աշխատանքային առաջարկի հիման վրա, ասել է աղբյուրը:

Թրամփի ակնկալվող հայտարարությունը բուռն արձագանքի է արժանացել ներգաղթի իրավունքի պաշտպանների կողմից, որոնք նախագահին մեղադրել են համավարակի տնտեսական հետեւանքները երկրի ներգաղթի օրինական համակարգի վրա հարձակման համար օգտագործելու մեջ, ինչը կօգնի պոպուլիստական տրամադրություններ հրահրել:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS