Ամուսինը տան բանալիները փնտրելիս կնոջ գրպանում մի նամակ գտավ․ Ահա թե ինչ անակնկալ էր սպասվում նրան

-Աննա, որտե՞ղ է քո բանալին, ես իմ աշխատավայրում եմ մոռացել:

-Սերգեյ, նայիր բաճկոնիս գրպանում: Ես հիմա կգամ,-ասաց կինը և վազեց հայելու մոտ՝ դիմահարդարումն ավարտին հասցնելու:

Սերգեյը կնոջ գրպանից հանեց բանալիները և դրանց հետ մեկտեղ մեջտեղից ծալած մի թուղթ ընկավ: Նա բացեց թուղթը, մեջը գրված էր.
«Ռեստորան «Կանաչ աշխարհ» վաղը՝ 11:00, ծառայողական մուտք»:

Ամուսինը ևս մեկ անգամ կարդաց գրվածը և դրեց նույն տեղը: Աննան արդեն պատրաստ էր:Ամուսինը ոտքից գլուխ նայեց կնոջը: Նա այնքան գեղեցիկ էր: Նրանք արդեն 10 տարի միասին էին, և բոլորը զարմանում էին, թե ինչպես կարելի է առանց երեխաների այդքան երկար ժամանակ միաին մնալ:

-Աննա, վաղը պլաններ ունե՞ս: Արի կինո գնանք,-ասաց ամուսինը՝ կասկածները ցրելու համար:

-ես…վաղը…մմմմմմ…ընկերուհուս…հա, հա ընկերուհուս խոստացել եմ հյուր գնալ: Ներիր, վաղը չեմ կարող:

Սերգեյը չէր ուզում հավատալ, որ կինն իրեն ստում է, որ նրա կյանքում կարող է ուրիշ տղամարդ լինել, բայց որոշեց սպասել:Այդ օրը ընկերների տանը Սերգեյը չէր կարողանում ուրիշ բանի մասին մտածել: Նա խնդրեց կնոջը շուտ գնալ տուն՝ ասելով, որ իրեն լավ չի զգում:Առավոտյան ամուսինը հայտնաբերեց, որ Աննա արդեն հագնվել է և պատրաստվում է դուրս գալ տնից:

-Ու՞ր ես գնում այսքան շուտ:

-Վայ, արդեն արթնացել ես: Պիտի գնամ, նախաճաշդ սեղանին է,-ասաց կինն ու արագ դուրս եկավ:

Ամուսինը հենց նույն պահին վեր կացավ, լվացվեց և գնաց նամակում նշված հասցեով:Ռեստորանի մոտ նկատեց կնոջ մեքենան: Հավաքելով մտքերը՝ Սերգեյը շունչ քաշեց և գնաց մուտքի ուղղությամբ: Հենց հասավ անկյունի մոտ, մի խումբ մարդիկ դիմավորեցին նրան.

-Շնորհավոր, շնորհավոր…

Ծափերի աղմուկը և նրա առջև կանգնած Աննան լիովին մոլորեցրեցին նրան:
-Ի՞նչ է կատարվում, ոչինչ չեմ հասկանում…իսկ այն նամակը:

-Ես հատուկ էի դրել նամակը, իսկ բանալիդ թաքցրել, որ հաստատ ստացվի որոշածս: Ներիր: Բայց դու մոռացել էիր, որ այսօր մեր ամուսնության 10 տարին է և ընկերությունում քո աշխատանքի 15 տարին, իսկ ուրիշ կերպ քեզ չէի կարողանա այստեղ բերել, դրա համար էլ կազմակերպեցի այս ամնեը:

Սերգեյն ամեն ինչ հասկացավ և ամուր գրկեց կնոջը:

-Շնորհակալ եմ, բոլորիդ շնորհակալ եմ:

Մի շտապեք հետևություններ անել, եթե դեռ չգիտեք իրականությունը: Իսկ եթե սիրում եք, վստահեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS