Ուկրաինուհի բլոգեր Անաստասիա Պոկրիշուկը ինսթագրամում հայտնի է դարձել ռեկորդային թվով տարօրինակ վիրահատություններ կատարելու շնորհիվ: Նա շարունակում է փոփոխել արտաքինը՝ չպատրաստվելով կանգ առնել:
Աղջիկը սկսել է իր ուղին ուկրաինական շոուներից մեկին մասնակցելով, սակայն այնտեղ նա երկար չմնաց: Բայց նախագծից դուրս մնալուց հետո Անաստասիան սկսել է վստահ քայլել դեպի ճանաչվածություն: Ի վերջո, նրան հաջողվել է հասնել նպատակին՝ միայն շուրթերն ու այտոսկրերը մեծացնելուց հետո:
Այժմ բլոգերը նմանվել է այլմոլորակայինի, այլ ոչ թե մարդու: Կարևոն այն է, որ նա ինքն իրեն դուր է գալիս, իսկ ուրիշների կարծիքն իրեն բոլորովին չի հետաքրքրում:
Հարկ է նշել, որ Պոկրիշուկն ունի 250 000-ից ավել հետևորդ, որոնց հետաքրքիր է նրա էպատաժային կերպարը:
Վերջերս էլ Անաստասիան որոշել է ենթարկել մարմինը ևս մի փորձության՝ վիրահատելով որովայնի մկանները: Բնականաբար, նա մեծ հպարտությամբ կիսվել է նորությամբ ինսթագրամի իր էջում:
Հետևորդները լուսնկարները տեսնելուց հետո բաժանվել էին երկու խմբի. ոմանք աջակցում էին երիտասարդ կնոջը, ոմանք էլ՝ ընդհակառակը, կոչ անում խելքի գալ:
Ի դեպ, լինելով կոսմետոլոգ՝ Անաստասիան իր բոլոր ներարկումներն ինքն է անում:
Նյութի աղբյուրը՝ Newarminfo.com
Չմոռանաք տեղեկացնել մտերիմներին։