«Երկրում կյանքը կանգ է առել, ոչ մի բան չի գործում, սակայն կանգ չի առել մի բան՝ համացանցում իշխանությունների հետ անհամաձայնություն ունեցող այս կամ այն քաղաքական գործչին վարկաբեկելը».
ապրիլի 3-ին տեսաուղերձում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկատելով, որ դրա համար գումարներ են ծախսվում: Գործընթացն ակտիվացել է հատկապես ԱԺ արտահերթ նիստից հետո՝ կորոնավիրուսի շրջանում այլ կարծիք ունեցող քաղաքական գործչին վարկաբեկելու համար:
Ըստ Է. Մարուքյանի՝ այդ ամենի պատասխանատուն իշխանություններն են։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.facebook.com/marukyan.edmon/videos/233039867816414/?t=115
Նյութի աղբյուրը՝ mamul.am