Այս անհամեմատ պարզ խմորով պատրաստված ցանկացած կարկանդակ ստացվում է միշտ փքուն և շատ համեղ

Այս եղանակով պատրաստված խմորը ստացվում է շատ փափուկ, թեթև, փքուն ու երկար ժամանակ պահպանում է թարմությունը։ Պատրաստվում է արագ ու պարզ եղանակով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

♦ ալյուր՝ 500 գ

♦ չոր խմորիչ՝ 7գ

♦ շաքարավազ՝ 1ճ․գ․

♦ մի պտղունձ աղ

♦ գոլ կաթ՝ 150 մլ

♦ ձեթ՝ 30 մլ

♦ ձու՝ 1 հատ

Պատրաստման եղանակ․

Մաղել ալյուրը, վերցնել 400 գ և խառնել խմորիչի, աղի ու շաքարավազի հետ։

Չոր խառնուրդին ավելացնել ձուն, կաթը, գոլ ջուրը և ձեթը։

Խառնել և խմոր հունցել։

Մնացած ալյուրը ավելացնել մաս-մաս, որպեսզի պատահաբար շատ չլցնեք և շատ ձիգ խմոր չստանաք։

Ծածկել և թողնել տաք տեղում՝ 1 ժամ։

Այդ ընթացքում նախապատրաստել միջուկը․ կարող եք տապակել աղացած միս, սոխ, համեմել աղով և սև պղեղով, կարող եք պատրաստել կարտոֆիլի պյուրե՝ կանաչիով և համեմունքներով, կա ևս մի հրաշալի տարբերակ՝ շոգեխաշած կաղամբ ու մի քիչ սոխ, նաև համեմունքներ։

Կարկանդակներ ձևավորել և դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։

Թողնել 10 րոպե, այնուհետև կաթի հետ հարած դեղնուց քսել։

Թխել 190 ջերմաստիճանի ներքո՝ նախապես տաքացրած ջեռոցում, մոտ 30 րոպե։

Կարող եք պատրաստել նաև կարկանդակի քաղցր տարբերակը՝ որպես միջուկ օգտագործելով ջեմ կամ մուրաբա։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

(Visited 29 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS