Այս բաղադրատոմսն ինձ տվել է մի ծեր վրացի. փոքրիկ գաղտնիք՝ իդեալական խաչապուրի պատրաստելու համար

Դուք վաղուց եք փնտրում իսկական խաչապուրու բաղադրատոմս, ահա ես կկիսվեմ ձեզ այս բաղադատոմսով, որն ինձ մի ծեր վրացի է տվել:

Ահա այդ այտնի ոտեստի բաղադրատոմսը, որը կգրավի ձեզ իր պատրաստմա պարզ ու հասանելի եղանակով:

Բաղադրիչներ, 1 բաժակ կեֆիր, 3 բաժակ ալյուր, 2 հավկիթ, 1 թ/գ շաքարավազ, 1 թ/գ աղ, 1/2 թ/գ սոդա, 1 ճ/գ բուսական յուղ,

500 գր. չոր պանիր, Սերուցային կարագ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար: Պատրաստումը. Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնում շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնում: Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք մնացած ալյուրը:

Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ: Խմորը դնում ենք խորը ամանի մեջ, ծածկում սրբիչով և այդպես թողնում: Լցոնը պատրաստելու համար քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ: Խմորին երշիկի ձև ենք տալ և բաժանում ինը մասի: Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման:

Մեջտեղում լցնում ենք պանիրը, ձեռքով մի փոքր տարածում Ծայրերը իրար վրա ենք բերում պարկի նման և հարթեցնում: Խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում, այնպես էլ տապակի մեջ(առանց ձեթի կամ յուղի): Եփելուց հետո, տաք վիճակում վրան քսում ենք սերուցքային կարագ:

Բարի ախորժակ:

Աղբյուր

(Visited 75 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS