Կառավարության շենքի մոտ փետրվարի 20-ին բողոքի ակցիա են իրականացնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները:
Նրանք պահանջում են, որ իրենց ընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանդիպմանը ներկա լինեն Գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, Պաշտպանության նախարարը:
«Զինվորը գրքից կարևոր է, մեր երեխաները հավի ճուտ չէին, որ սպանվեցին: Այս բոլոր սպանությունները սպաների գլխավորությամբ է լինում: Թող չասեն՝ զինվորն է զինվորին սպանել»,- ասաց զոհված զինվորներից մեկի մայրը:Նրանց մոտեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, լսեց պահանջը և ասաց. «Ինձնից հասնում է փոխանցել, կփոխանցեմ»:
(Visited 58 times, 1 visits today)