Մեզանից շատերն են տեղյակ, որ այս յուղն ունի մի շարք առավելություններ և օգտակար հատկություններ՝ առղջության կարգավորման համար։
Խոսքը գերչակի յուղի մասին է։
Այն հարուստ է սննդանյութերով, սակայն շատերն են խուսափում դրա օգտագործումից՝ ինքնատիպ հոտի և խտության պատճառով։
Խորհուրդ ենք տալիս օգտագործել գերչակի յուղ, քանի որ այն մատչելի է, բացի այդ, կարող է հրաշքներ գործել, երբ խոսքը գնում է մաշկի ու մազերի հետ կապված խնդիրների մասին։
Գերչակի յուղն իրենից ներկայացնում է խիտ հեղուկ, դրա համար էլ խորհուրդ է տրվում նախքան օգտագործելը այն լուծել ջրի մեջ։ Խառնեք հավասար քանակությամբ կոկոսի յուղ և գերճակի յուղ, քսեք գլխամաշկին՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հատվածներին, որտեղ մազերն ամենից շատն են թափվում։ Թողեք 1 ժամ։
Կարող եք թեթևակի մերսել գլխամաշկը, որպեսզի խառնուրդն ավելի լավ բաշխվի։ Կրկնեք պրոցեդուրան շաբաթական 2 անգամ՝ մազերը լվանալուց առաջ։
Նաև կարող եք ամեն օր քսել գերչակի յուղ մազերի չոր ծայրերին։ Ուղղակի 2-3 կաթիլ յուղ լցրեք ձեռքի ափի մեջ ու շփեք մազերի ծայրերը։ Թողեք ամբողջ գիշեր։
Արդյունքը ձեզ կգոհացնի։
Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր