Այս միջոցները յուրաքանչյուր կնոջ հնարավորություն կտան գրավիչ և գեղեցիկ տեսք ունենալ ցանկացած տարիքում:
zNews-ը ներկայացնում է երիտասարդեցնող դիմակներ դեմքի համար:
Դիմակ աչքերի շուրջ մաշկի համար
Բաղադրիչներ
կես ավոկադո
կես վարունգ
1 թ. գ. կտավատի սերմի յուղ
Պատրաստում և օգտագործում
Բոլոր բաղադրիչները անցկացնել հարիչով՝ մինչև դառնա միասեռ զանգված: Աչքերի շուրջ մաքուր մաշկի վրա քսել ստացված զանգվածը հաստ շերտով և թողնել 15 րոպե: Ապա լվանալ տաք ջրով:
Դիմակ պիլինգի համար` պատրաստված ջրիմուռներից ստացված դեղաբույսից
Բաղադրիչներ
Ջրիմուռներից ստացված դեղաբույսի (բադյագա) 2 հաբ
Միջին չափի 5 ելակ
մի քանի կաթիլ վարդի յուղ
Պատրաստում և օգտագործում
Քամել ելակի հյութը կամ ուղղակի տրորել դրանք, խառնել հալեցված դեղահաբերի և վարդի յուղի հետ: Քսել դեմքին հարթ շերտով և թողնել 10 րոպե:
Դիմակ կապույտ կավից
Բաղադրիչներ
1 թ. դ. մեղր
1/2 թ. գ. ծաղկափոշի
1 թ. գ. կապույտ կոսմետիկ կավ
Պատրաստում և օգտագործում
Ուղղակի խառնել բոլոր բաղադրիչները: Խառնուրդը դեմքին քսելուց առաջ պետք է տաքացնել այն (գոլորշու վրա): Դիմակը պետք է պահել 15 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով:
Ասկորուտինից պատրաստված դիմակ դեմքի առողջ գույն ունենալու համար
Բաղադրիչներ
ասկորուտինի 2 հաբ
1 թ. գ. ոլոռի ալյուր
1 միջին չափի խնձոր
Պատրաստում և օգտագործում
Վերցնել խնձորի միջուկը, տրորված հաբերը, ոլոռի ալյուրը և խառնել այս բոլորը: Դիմակը քսել դեմքին հաստ շերտով և թողնել 15 րոպե:
Երիտասարդեցնող դիմակ վազելինից
Բաղադրիչներ
1 բաժակ վազելինային յուղ
1 բաժալ կիտրոնի հյութ
3 դեղնուց
Պատրաստում և օգտագործում
Խառնել բոլոր բաղադրիչները և ստացված զանգվածը քսել դեմքին, ինչից հետո պահել այն այդպես կես ժամ: Դիմակը կբարելավվի մաշկի մակերևույթը, կսնուցի և կսպիտակեցնի այն: Դիմակը պետք է օգտագործել շաբաթը մեկ անգամյա հաճախականությամբ:
Նյութի աղբյուրը՝ zNews
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին