Առաջարկում ենք հիանալի դեղատոմս աչքերի հիվանդությունից տառապողներին։ Այս դեղատոմսով լիովին կապաքինեք աչքի այնպիսի հիվանդություններ, ինչպես օրինակ՝ գլաուկոման, կատարակտան (ոսպնյակի մթագնում), արցունքոտվությունը, կարճատեսությունը, հեռատեսությունը և այլն։
Ստորև ներկայացվող դեղատոմսը հասարակ է ու մատչելի է բոլորին։
Ահա բուն դեղատոմսը․
Ձեզ պետք է մի բուռ խնկեղեգ և մի բուռ վաղենակ (նարգիզ կամ՝ կալենդուլա), դրանք լցնել ապակե խոր ամանի մեջ և վրան 0,5 լիտր օղի լցնել։ Թողնել 12 օր մնա մութ ու չոր տեղում։ Այնուհետև լավ թափահարել, որից հետո կարելի է քամել թանզիֆի մեջ։
Օգտագործումը
Թուրմը պետք է խմել 1-ական ճաշի գդալ՝ 3 անգամ՝ սնունդ ընդունելուց 20-30 րոպե առաջ։Ամբողջ բուժման կուրսը տևում է 1 տարի, որի ընթացքում օգտագործվում է 4 շիշ ։ Պետք է առաջնորդվել՝ «որքան երկար մնա, այնքան թունդ կլինի» սկզբունքով։ Մի շտապեք այն քամել։ 1 շիշը 2 ամիս կբավարի։
Բուժման կուրսերի միջև ընկած ժամանակահատվածը մեկ ամիս է։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։