Այս հնարքների շնորհիվ իմ սառնարանում միշտ անուշ բույր է… այլևս ոչ մի տհաճ հոտ

Սառնարանում առանց երևելի պատճառների առաջացող տհաճ հոտը ոչ մեկին դուր չի գալիս: Երբեմն դրանից ազատվելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ:

Ներկայացնում ենք 9 հնարք, որոնք թույլ կտան մեկընդմիշտ վերացնել սառնարանում առաջացած ոչ այնքան հաճելի կայուն հոտը:

Սառնարանի մեջ դրեք փշրած ակտիվացված ածուխով ափսե: Ընդամենը 1 գիշերում այն կկլանի տհաճ հոտերը:
Լվացեք սառնարանը ու մաքրեք այն քացախի լուծույթի մեջ թրջած սպունգով: Մոտ 2 ժամ թողեք սառնարանի մեջ քացախով տարան:
Լուծեք անուշադրի սպիրտը ջրի մեջ՝ 1:1 հարաբերակցությամբ ու դրանով մաքրեք սառանարնը: Մի փակեք դուռը՝ մինչ սպիրտի հոտի վերջնական ցրվելը:

Սուրճ աղացեք ու բովեք: Լցրեք փոքր ափսեների մեջ ու տեղավորեք սառնարանի տարբեր հատվածներում:
Անջատեք սառնարանը, լվացեք ու մեջը դրեք տանձի տաք ըմպելիք:
Լվացեք սառնարանը և մեջտեղի դարակին դրեք սոդայով բանկա: Այն թույլ կտա մի քանի ամսով մոռանալ տհաճ հոտի մասին:

Սառնարանի մեջ մի քանի կտոր խնձոր կամ հում կարտոֆիլ դրեք:
Թեյի փաթեթները հիանալի են կլանում հոտերը:

Խոնավ մաքրության արդյունքը երկար ժամանակ պահպանելու համար շփեք սառնարանի ներսի հատվածը կես կիտրոնից և 1 բաժակ ջրից պատրաստված լուծույթով, իսկ վերջում չորացրեք փափուկ անձեռոցիկով:

Աղբյուր

(Visited 31 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS