Այս միջոցը կօգնի ձեզ ազատվելու զուգարանի տհաճ հոտից
Ահա թե ինչ է անհրաժեշտ այն պատրաստելու համար
Բաղադրիչները՝
— 160 գրամ խմորի սոդա
— 60 մլ կիտրոնի հյութ
— 1/2 քացախ
— 1 ջրածնի պերօքսիդ
— ցանկացած անուշաբույր յուղի 15-20 կաթիլ
Նախապատրաստում
Ամանի մեջ միցրեք սոդան և կիտրոնի հյութը։ Մեկ ուրիշ ամանի մեջ միացրեք քացախն ու ջրածնի պերօքսիդը։ Այս խառնուրդը միանգամից ավելացրեք առաջին պատրաստած խառնուրդին։ Եվ վերջում ձեր ընտրությամբ ավելացրեք հոտավետ յուղի կաթիլները։
Վերցրեք մի գդալ և պատրաստեք գնդաձև զանգվածներ տեղադրելով թղթի վրա և թողեք թող չորանան։ Այդ գնդիկները չորանում են չորս ժամում, բայց նպատակահարմար է դրանք թողնել ամբողջ գիշեր։ Երբ չորանան, պահեք հերմետիկ փակ ամանի մեջ։ Ամեն անգամ զուգարանը լվանալիս կիրառեք միջոցը՝ դրանով մաքրելով ձեր զուգարանակոնքը։
Չմոռանաք կիսվել մտերիմների հետ