Այս չափազանց համեղ պաղպաղակը պատրաստվում է ընդամենը 3 բաղադրիչից և առանց հատուկ սարքերի

Այս չափազանց համեղ պաղպաղակը պատրաստվում է ընդամենը 3 բաղադրիչից և առանց հատուկ սարքերի

Արդեն կա թարմ ելակ, այնպես որ կարող եք պատրաստել այս անուշաբույր, ախորժելի, գեղեցիկ ու թեթև աղանդերը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

-ելակ՝ 250 գ

-շաքարավազ՝ 3ճ․գ․

-կիտրոնի հյութ՝ կես մրգից քամած

-սերուցք նախատեսված հարելու համար՝ 300 մլ

-ելակի յոգուրտ՝ 125 գ

Պատրաստման եղանակ․

Ելակը կտրատել, խառնել շաքարավազի և կիտրոնի հյութի հետ, դնել կրակին և հասցնելով եռման աստիճանի՝ եփել ևս 10 րոպե։

Զանգվածը մանրացնել բլենդերով և լցնել որևէ հարմար տարայի մեջ։ Ուղարկել սառցարանը։

7 ելակները կտրատել և դասավորել ֆորմայի մեջ, որի մեջ պատրաստելու եք աղանդերը։

Սառած սերուցքը հարել՝ մինչ փքուն զանգված ստանալը, միացնել ելակով խառնուրդի և յոգուրտի հետ։

Լցնել նախապատրաստված տարայի մեջ՝ ելակի վրա, հարթեցնել և թեթևակի խփել սեղանին, որ դրա մեջ օդ չմնա։

3 ժամով ուղարկել սառցարանը։

Որպեսզի պաղպաղակը հեշտ դուրս գա տարայից, կիսով չափ իջեցնել այն տաք ջրի մեջ, պահել կես րոպե և շուռ տալ ափսեի մեջ։

Կտրատել և մատուցել։

Բարի ախորժակ։

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

(Visited 44 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS