Սա պետք կգա հատկապես ամռանը. ահա թե ինչպես ազատվել հագուստի քրտինքի հոտից
Որքան էլ գnվազդեն ժամանակակից քիմիական միջոցները, պատկերացրեք, թե ինչպես են մեր տատիկները ապրել առանց դրանց: Այո կա միջոց, որը վաղուց գործածվում է հագուստի իդեալական մաքրության համար: Դա սովորական սեղանի քացախն է:
Ձեզ ենք ներկայացնում քացախի օգտակար հատկությունները․
♦ Փափկեցնում է ջուրը, հեշտացնում կոշտ կտորից կարված հագուստի պարզաջրումը
♦ Մաքրում է օրգանական ծագման լաքաները՝ մրգահյութ, գինի, սուրճ, յուղ: Բավական է 50 մլ քացախ լցնել լաքաանող նյութերի համար նախատեսված արկղիկում եւ լվանալ հագուստը: Ժանգի հետքը վերացնելու համար աղից ու քացախից պատրաստեք խյուս, քսեք հետքին եւ տրորք մի քանի րոպե:
♦ Վերացնում է քրտինքի ու կատվի մեզի հոտը: Նախապես մշակեք հետքերը քացախով, ապա լվացքի փոխու հետ լցրեք 100 մլ քացախ:
♦Վերացնում է նույնիսկ քրտինքի ներծծված հոտը: Պետք է միայն լվանալուց հետո թրջել հագուստը քացախաջրում:
♦ Մաքրում է լվացքի մեքենան: 1 Բաժակ քացախը կարող է փոխարինել կալգոնին, հեշտությամբ վերացնել կրային նստվածքն ու սպորները: