Այս տղամարդը հանկարծ ընկավ օդանավակայանի հատակին ու սկսեց բարձրաձայն արտասվել.. երբ մարդիկ իմացան տեղի ունեցածի մասին, սկսեցին նկարահանել նրան…

Տղամարդը հանկարծ ընկավ օդանավակայանի հատակին ու սկսեց բարձրաձայն արտասվել.. երբ մարդիկ իմացան տեղի ունեցածի մասին, սկսեցին նկարահանել նրան…

Նա երկար ժամանակ գտնվել է փախստականների սուդանյան ճամբարում՝ կնոջից և երեխաներից կտրված: Տղամարդը կորցրել էր հույսը, որ երբևէ կրկին կհանդիպի նրանց…Հենց 2012-ին կինը հայտնվեց Ֆորտ Ուորթում, Տեխասի նահանգում, երկու երեխաների հետ միասին: Այդ ժամանակ նա հղի էր և սպասում էր երրորդ բալիկին: Սակայն նրան մի հարց էր տանջում. ի՞նչ է լինելու ամուսնու՝ Դյանի հետ, ով չի կարողանում տուն վերադառնալ:

Ազատվելով ճամբարից՝ ամուսինները կորցրեցին իրենց ամուսնության վկայականը: Արդյունքում անհնար դարձավ պաշտոնյաներին ապացուցելը, որ Դյանն իսկապես նրա ամուսինն է, և նա ստիպված եղավ մնալ և հետևել, թե ինչպես է իր ընտանիքն առանց հոր և ամուսնու տուն վերադառնում:

Դյանը շատ էր մտածում, արդյո՞ք կգա այնպիսի օր, երբ ինքը կրկին կկարողանա գրկել և համբուրել սիրելի կնոջն ու երեխաներին: Դյանին թվում էր, որ մնացած կյանքն ինքը միայնության մեջ է անցկացնելու:

Սակայն հրաշք տեղի ունեցավ. կինը կարողացավ կապվել Ֆորտ Ուորթի իշխանությունների հետ:

Պահանջվեցին տարիներ, սակայն ճակատագիրը ժպտաց Դյանին. նա ոտքը դրեց Ամերիկայի հողին և տեսավ կնոջը, ումից հեռու է եղել 4 տարի շարունակ: Առաջին անգամ տեսավ երրորդ երեխային:

Տեսանյութը դիտեք ստորև․

Աղբյուր

(Visited 36 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS