«Անգամ պատրաստ եմ «Նիկոլից տուժած քաղաքացիների» աջակցման նախաձեռնող խումբ ստեղծելու լուրջ առաջարկներ քննարկել». Նարեկ Սամսոնյան

«Անգամ պատրաստ եմ «Նիկոլից տուժած քաղաքացիների» աջակցման նախաձեռնող խումբ ստեղծելու լուրջ առաջարկներ քննարկել».

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Սրով եկել ես, ավելի սուր սրով գնալու ես» գրառման մեջ նշել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը եւ տեղադրել տեսանյութ, որտեղ ոստիկանների եւ մի քաղաքացու միջեւ նյարդային խոսակցություն է ծավալվում.

իրավապահները թույլ չեն տալիս Երեւան մուտք գործել, տեղաշարժի հիմնավորումը հաստատող փաստաթղթեր են պահանջում, իսկ քաղաքացին բացատրում է, թե գնում է ուտելիք գնելու համար եղբորից փող վերցնելու. «Բացատրեք, խնդրում եմ, ինչու չեմ կարող գնալ , փող վերցնել, բերել էրեխուս կերակրել, ով ա էդ որոշումն ընդունել: Դե պարետն էլ թող պահի էրեխուս: Պարետի էրեխեն կուշտ ա, իմս սոված ա: 2,5 տարեկան էրեխես առավոտից հաց չի կերել», ասել է քաղաքացին:

«Ավելին, ես առավել քան վստահ եմ, որ շատ շուտով մարդիկ Նիկոլի պաշտոնյաներին փողոցում տեսնելիս վիրավորելու են ու անգամ ինքնադատաստան են տեսնելու հանուն իրենց երեխաների սննդի: Նիկոլի ապաշնորհ կառավարությունը մարդկանց հասցրեց համաճարակի և սովի դռները ու սրա պատասխանը հենց Նիկոլն էլ պետք ա տա», գրել է Ն.Սամսոնյանը եւ հետգրությունում պատրաստակամություն հայտնել սննդով ու գումարով օգնել տեսանյութի քաղաքացուն:

«Անգամ պատրաստ եմ «Նիկոլից տուժած քաղաքացիների» աջակցման նախաձեռնող խումբ ստեղծելու լուրջ առաջարկներ քննարկել: Ես, որ այս պահից այդ ուղղությամբ լուրջ մտածում եմ», գրել է Ն.Սամսոնյանը:

Նյութի աղբյուրը՝ News.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS