Առաջարկում ենք ձմռան համար պատրաստել քացախով խրթխրթան կաղամբ, որը համեղ և ախորժելի է ստացվում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կաղամբ՝ 1.5կգ
- գազար՝ 400գ
- շաքարավազ՝ 50գ
- աղ՝ 40գ
- դափնետերև՝ 2 հատ
- հատիկավոր պղպեղ՝ 6 հատ
- ջուր՝ 1.5լ
- 9% քացախ՝ 5ճ.գ.
Պատրաստման եղանակը.
- Սկզբում անհրաժեշտ է լվանալ և բարակ կտրատել կաղամբը:
- Մաքրել գազարն ու անցկացնել խոշոր քերիչով, ավելացնել կաղամբին:
- Թեթև սեղմելով՝ խառնել ձեռքերով:
- Ստերիլիզացնել բանկաներն ու կափարիչները՝ ձեզ հարմար տարբերակով: Բանկաների մեջ դափնետերև և հատիկավոր պղպեղ դնել:
- Լցնել կաղամբը:
- Կաթսայի մեջ խառնել ջուրը, աղը, շաքարավազը, հասցնել եռման աստիճանի, ավելացնել քացախը և լցնել բանկայի մեջ: Փակել և ծածկել սրբիչով:
- Երբ բանկաները սառեն, պահել սառնարանում կամ այլ սառը վայրում:
Բարի ախորժակ:
Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր