Աշխատանքային օրը տեղափոխվեց․ կլինեն 4 ոչ աշխատանքային օրեր.

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը:

Մայիսի 28-ը, 29-ը, 30-ը, 31-ը կլինեն ոչ աշխատանքային։

Նշենք, որ մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։

Աղաջանյանի խոսքով՝ այս 4 ոչ աշխատանքային օր կունենան և քաղաքացիները կկարողանան կազմակերպել իրենց հանգիստը։
Որոշումն ընդունվեց։

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 246 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS