Ապրիլի 24-ի եւ մայիսի 9-ի միջոցառումները չեղարկողները լուրջ դեմքերով քննարկում են «քաղաքացու օրը» նշելու հարցը. Ղազինյան

Պաշտոնապես չեղարկել ապրիլի 24-ի եւ մայիսի 9-ի զանգվածային միջոցառումները եւ քննարկել «քաղաքացու օրը» նշելու հարցը պարզապես անբարոյականություն է:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր իր հերթական լայվում Փաշինյանը ավետեց, որ ապրիլի 24-ի Մեծ Եղեռնի ամենամյա երթը Ծիծեռնականերդի հուշահամալիր կսահմանափակվի:
Կսահմանափակվեն նաեւ մայիսի 9-ին Շուշիի ազատագրմանն ու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակին նվիրված տոնական միջոցառումները:

Սակայն լուրջ դեմքերով քննարկում են իրենց հորինած «քաղաքացու օրը» նշելու հարցը: Երեւի մտածում են, որ քաղաքացու օրը «սուրբ» օր է, կորոնավիրուսը ում շունն է որ խանգարի նշել «հպարտ քաղաքացու» «սրբազան» օրը:

Լավ, էս աստիճանի՞»:

Նյութի աղբյուրը՝ News.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS