Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս հայտնել էր, որ սպասում է առաջնեկի ծնունդին։ Հայտարարությունից հետո երգչուհին պարբերաբար կիսվում է ֆոտոշարքերով։
Նա իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկակայցրել է իր հերթական տարբերվող ոճափոխությունը։
Լիլիթը որոշել է իր հղիության ընթացքում ունենալ լիովին ոճափոխված նոր տեսք՝ կապույտ վարսեր, որոնցով նա առաջին անգամն է լինում, ինչն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցիկ դիմագծերը։
Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «600.000 հետեւորդ Ինստագրամում…
600.000 շաաա՜տ թանկ մարդ ինձ համար…
600.000 անգամ մերսի, որ չնայած սոցիալական ցանցերում իմ չափազանց պասիվությանը` հերիք չի` շարունակում եք հետեւել ինձ, դեռ մի բան էլ ավելին. էջս առաջատարն է Հայաստանում»։
Չնայած այս ամենին, երգչուհու հետևորդները օրեցօր ավելանում են․ հատկապես որ նա մայրանալու կարգավիճակում է գտնվում։
Դա առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել նրա հետևորդների շրջանում՝ բոլորին էլ հետաքրքիր է, թե իրենց սիրելի արտիստն այժմ ինչպիսի կյանք է վարում:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը ամուսնացել է 2011 թվականի հունիսի 29-ին։ Նրա ամուսինը դաշնակահար, երգահան և պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն է։
Վահրամը և Լիլիթը ծանոթացել են «Հայ Սուպերսթար 1» նախագծի շրջանակներում, որին մասնակցում էր Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ Վահրամ Պետրոսյանը հանդես էր գալիս որպես դաշնակահար։
Վահրամ Պետրոսյանը և Լիլիթ Հովհաննիսյանը համատեղ ձայնագրել են «Հետ չգաս» դուետը, որի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ։
Նյութի աղբյուրը՝ ArmPost.net