Առավոտյան աղոթք. Գոհացեք յուրաքանչյուր ծագած առավոտի համար

Հաճախ մենք չենք գնահատում այն ամենը ինչ ունենք, քանի որ դա ընդունում ենք որպես սովորական երևույթ: Պետք է գիշերվան հաջորդի առավոտը, անձրևին արևը, ցուրտ ձմռանը հաջորդի շոգ ամառը, սակայն կյանքը ընթացքը ամեն անգամ հիշեցնում է իր անկանխատեսելիությունը:

Իսկ դուք որքանով եք գոհանում և շնորհակալություն հայտնում ծագած առավոտի համար, արևի շողը և լույսը ևս մեկ անգամ վայելելու համար: Գրեթե երբեք:

Մարդը էությամբ այնպիսինն է, որ եբեք արժանվույնս չի գնահատում իր ունեցածը, և ցավոք միայն ճակատագրական պահերին է գնահատում, թե որքան արժեքավոր են իր կյանքի լուսաբացերը:

Առաջարկում ենք ձեզ կարդալ այս հզոր աղոթքը, այլս արժեքավոր և գոհունակությունը հայտնող տողերը, որոնք կստիպեն արագ աշխատել ձեր սրտին, և շնորհակալ լինել նոր օր ձեզ պարգևելու համար:

Առավոտյան աղոթք

Գոհանում եմ Քեզանից,
Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ.
Եվ օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը,

Որ պահեցիր այս գիշեր
Քո անարժան ու մեղավոր ծառային
Բոլոր վտանգներից ու փորձություններից,
Խաղաղությամբ հասցնելով

Առավոտյան այս ժամին
Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու
Քո ողորմության լույսը:
Ամեն:

Ահա այս տողերով պետք է սկսվի ձեր նոր օրը, նոր առավոտը, որը հազարավոր մարդիկ այդպես էլ չե կարողանալու այլևս վայելել: Արժևորեք կյանքը, քանի ունեք դրա բոլոր հնարավորությունները, վայելեք այն սիրելիների շրջապատում, հեռու չար մտքերից, նախանձից և վատ խոսքերից:

Ամեն

(Visited 24 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS