Աստղագուշակ ապրիլի 22-ի համար

Աստղագուշակ` ապրիլի 22-ի համար

**Խոյ**. Հնարավոր է կառուցողական քննադատական խոսքեր լսեք ուղղված ձեզ` ղեկավարության կողմից: Ցրվածությունը, գիտելիքների եւ փորձի պակասը կարող են բերել աշխատանում լուրջ թերացումների: Չի կարելի հարաբերություններ պարզել այն մարդկանց հետ, որոնց սիրում եք:

**Ցուլ**. Աշխատավայրում փորձեք ավելի ակտիվ լինել եւ ցուցաբերեք պատասխանատվություն եւ արագ կողմնորոշվելու եւ արձագանքելու կարողություն: Առավել կարեւոր հարցերը, ինչպիսիք են ֆինանսական կամ գույքայինը, հարկ է լուրջ մտածել մենության մեջ: Հարմար ժամանակ է, որպեսզի սկսեք վերանորոգում բնակարանում:

**Երկվորյակ**. Հարմար ժամանակ է կարեւոր մարդկանց հետ կապեր հաստատելու համար: Աշխատավայրում հնարավորություն կունենաք կարիերային սանդուղքով վերեւ բարձրանալու: Օրվա վերջում հնարավոր է կեղծ տեղեկություններ ստանաք: Ուշադիր եղեք դրամապանակի հանդեպ:

**Խեցգետին**. Նոր գործեր սկսելու համար լիովին հարմար ժամանակ է, հատկապես եթե դրանք վերաբերում են տնային տնտեսությանը: Հատկապես զգույշ եղեք նոր ծանոթների հետ շփումների ժամանակ: Չի բացառվում, որ դառնաք զոհ խաբեության: Երեկոյան հնարավոր են բախումներ մոտ ազգականի հետ:

**Առյուծ**. Եղեք հատկապես ուշադիր եւ զգույշ: Չի բացառվում, որ հիասթափվեք այն մարդկանցից, որոնց վրա տեւականորեն հույս եք դրել եւ համարել ձեր հենարանը: Հանդես կգաք որպես վեճեր հարուցող ձեր պոռթկունության պատչառով: Օրվա երկրորդ կեսին զերծ մնացեք ռիսկային գործարքներից:

**Կույս**. Օրը կանցնի հանգիստ եւ ջերմ մթնոլորտում: Ուժ եւ եռանդ կունենաք լիովին հասնելու համար այն բոլոր նպատակներին, որոնք դրել եք ձեր առաջ: Եթե ցանկանում եք գնումների գնալ, ապա կարող եք, սակայն ուշադիր եղեք գերածախսեր չանեք: Երեկոն ավելի հարմար է միայնության մեջ անցկացնել:

**Կշեռք**. Օրը հարմար է բանակցությունների համար: Կարեւոր հարցերը, սակայն քննարկեք առաջին կեսին, իսկ փաստաթղթերը վավերացրեք` երկրորդ կեսին:Կլսեք քննադատություններ ձեր հասցեին, սակայն չեք արձագանքի: Հոգ տարեք սեփական առողջության համար:

**Կարիճ**. Այսօր աշխատեք օրը պահել ազատ գրաֆիկի մեջ: Ավելի լավ է հանգստանաք, կազդուրվեք, վերականգնեք ուժերը: Հնարավոր է խոշոր ծախսեր ունենաք: Ռոմանտիկ ծանոթությունը կլինի բավական հեռանկարային:

**Աղեղնավոր**. Աստղերն այսօր հուշում են ձեզ զբաղվել կոնկրետ մեկ գործով եւ հասնել մեկ առաջադրված նպատակի: Հնարավոր է ձեր համբերության դիմաց ստանաք պարգեւատրում: Ավագ սերնդի ազգականների խորհուրդներին ականջալուր եղեք եւ ժամանակ հատկացրեք ընտանիքի համար:

**Այծեղջյուր**.Աշխատավայրում հնարավոր է բարդություններ սկսվեն գործընկերների հետ: Հարմար ժամանակ է սեփական առողջությամբ զբաղվելու համար: Ապագայի պլանները մտածեք խաղաղ վիճակում, առանց ավելորդ զգացականության: Կարող եք փոփոխություններ մտցնել արտաքին տեսքի մեջ:

**Ջրհոս**. Մասնագիտական գործունեության համար հարմար ժամանակ է: Նախաձեռնողականություն հանդես բերեք եւ կհասնեք տպավորիչ արդյունքների: Լսեք ներքին ձայնին` կարեւոր քայլ կատարելուց առաջ: Խոշոր գնումներից զերծ մնացեք:

**Ձկներ**. Օրը կանցնի առանց նշանակաի զարգացումների: Շատ բան, որ մտադրվել եք կատարել այսօր, կհասցնեք: Կարեւոր է, որ ունենաք հուսալի գործընկեր կողքին: Չի բացառվում որոշակի դրամական մուտքեր ունենաք: Չեն բացառվում նաեւ քիչ ծանոթ մարդկանցից փոքրիկ անախորժությունների հանդիպեք:

(Visited 87 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS