Աստղագուշակ ապրիլի 24-ի համար

Աստղագուշակ` ապրիլի 24-ի համար

**Խոյ.** Հարմար օր է համարձակ և ստեղծագործական ծրագրերի իրականացման համար: Ձեր գաղափարները կարող են ոմանց տարօրինակ թվալ, բայց դուք նույնիսկ չեք էլ կասկածում, որ դրանք իրոք լավն են, և դուք ամեն ինչ ճիշտ եք անում: Ընկերների հետ հանդիպումները լավ են անցնում, անբռնազբոսիկ զրույցներում կարող եք քննարկել այն հարցերը, որոնք ձեզ անհանգստացնում են:

Դուք կստանաք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:Կարող եք գնել կամ սեփական ձեռքերով պատրաստել ոչ սովորական իրեր, օրինակ՝ ակսեսուարներ:

**Ցուլ.** Խորհուրդ է տրվեում օրվա սկզբում հանդես բերել զգուշավորություն՝ առաջին հերթին այն գործերում, որոնք առնչվում են ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Օրվա մնացած մասը բարենպաստ է: Աշխատանքում հաջողությունների եք հասնում, որովհետև կենտրոնացած եք հատկապես այն գործերի վրա, որոնք ուշադրություն են պահանջում և ոչ ոքի թույլ չեք տալիս ձեզ կտրել գործից:

**Երկվորյակ.** Օրվա առաջին կեսին, հնարավոր է, իրենց զգացնել տան ավելի վաղ ծագած խնդիրները, գործ ունենաք մարդկանց հետ, որոնցից նախընտրում եք հեռու մնալ: Գործընկերների հետ տարաձայնություններ կծագեն, չի բացառվում՝ փողի շուրջ. ֆինանսական խնդիրների լուծման ձեր առաջարկները նրանց տարօրինակ կարող են թվալ:Օրվա երկրորդ մասում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը:

**Խեցգետին.** Օրվա առաջին կեսը բարենպաստ չէ շփումների համար, այդ ժամերին, ավելի լավ է, կարևեր հարցեր չքննարկեք: Աշխատավայրում կարող են թյուրիմացություններ ծագել, հնարավոր է՝ ձեզ պատասխանատվության ենթարկեն ուրիշի թույլ տված սխալների համար: Օրվա երկրորդ հատվածը հարմար է մեծ կենտրոնացում և ուշադրություն պահանջող գործերի համար:

**Առյուծ.** Օրվա առաջին մասը հաջող է դասավորվում: Այդ ժամերին հավանական են նոր ծանոթություններ և հանդիպումներ ձեզ համար հաճելի և հետաքրքիր մարդկանց հետ: Իրավիճակը բարեհաճ կլինի նաև գործնական ոլորտում, կհաջողվի լուծել մասնագիտական կարևորության որոշ խնդիրներ:Օրվա երկրորդ կեսին կարող են ընտանեկան տարաձայնություններ և խնդիրներ ծագել

**Կույս.** Բարեհաճ օր է: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ է, ի զորու եք հաղթահարել մեծ դժվարություններ: Մասնագիտական խնդիրները, որոնք շրջապատողներին անլուծելի են թվում, դուք արագ հաղթահարում եք, կարող լինել են դրամական մուտքեր, հնարավորություն կունենաք գնել իր, որը վաղուց երազել եք ունենալ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ մի մարդու հետ, ում հետ ավելի վաղ կապված եք եղել ընդհանուր հետաքրքրություններով միայն:

**Կշեռք.** Հաջող օր է: Սկզբում կարող են լինել փոքրիկ թյուրիմացություններ, բայց հետո ամեն ինչ հարթ կընթանա: Ձեռնարկեք գործեր, որոնք երկար ժամանակ չեք կարողացել անել, շփվեք նրանց հետ, որոնց մոտենալ նախկինում չեք համարձակվել: Ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես պետք է: Օրը հարմար է նոր պաշտոն ստանձնելու, աշխատանքը փոխելու համար:

**Կարիճ.** Խիստ անբարենպաստ օր է առևտրային գործունեության համար, հատկապես եթե դրանով զբաղվում եք ժամանակ առ ժամանակ: Խաբեբաների հետ գործ ունենալու ռիսկը մեծ է, կարող եք կնքել գործարքներ, որնք միայն վնաս կբերեն ձեզ: Մնացած հարցերում օրը հաջող է դասավորվում: Կարող եք ձեռնարկել նոր նախագծերի և գործերի, որոնք ծրագրել եք կատարել ինքնուրույն

**Աղեղնավոր.** Օրը հարմար է անելու այն, ինչ նախապես չեք համարձակվել անել, զբաղվել այն ամենով, ինչի մասին միայն թաքուն երազել եք: Կարող եք ժամադրություն նշանակել ձեզ համար հաճելի մարդուն, խոստովանել ձեր զգացմունքները. նրա ռեակցիան կգերազանցի բոլոր սպասելիքները:Երեկոն հարմար է ուսումնառության համար:

**Այծեղջյուր.** Կհասնեք այն ամենին, ինչի մտադրվել եք, նույնիսկ կհաջողվի անել ավելին: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով կկարողանաք կենտրոնանալ կարևորագույն հարցերի վրա, մնացած ամեն ինչ թողնելով կամ հանձնարարելով ուրիշներին: Կառաջանան նոր հետաքրքրություններ, սրընթաց կաճի ծանոթությունների շրջանակը: Հարկ չի լինի հատուկ ջանք գործադրել շփումների համար: Մարդիկ իրենք կձգտեն դեպի ձեզ:

**Ջրհոս.** Բոլոր խնդիրներից խուսափել չի հաջողվի, փոխարենը՝ կկարողանաք նշանակություն չտալ մանրուքներին և տրամադրությունը չգցել: Նույնիսկ եթե սխալներ թույլ տաք, մի վշտացեք, որովհետև դրանք շտկելը հեշտ կլինի: Թեև օրվա ընթացքում գործընկերները կշեղեն ձեր ուշադրությունը, իսկ ղեկավարությունը կասկածելի հանձնարարություններ կտա, այնուամենայնիվ, աշխատանքում կլինեք հաջողակ:

**Ձկներ.** Չնախատեսված ծախսերի հավանականությունը մեծ է: Դրանք կարող են շատ նկատելի չափերի լինել: Մի շտապեք բաժանվել փողերից. դուք շանս ունեք կրճատելու ծախսերը:Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, իսկ նրանց հետ ձեր հարաբերությունները կարող է փչացնել երկար ժամանակով:

(Visited 80 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS