Աստղագուշակ հունիսի 6-ի համար

Աստղագուշակ հունիսի 6-ի համար

**Խոյ**. Այսօր մտքերում պարզություն կմտնի: Կկարողանաք տեր դառնալ իրադրությանը: Բարենպաստ օր է խոշոր գնումներ կատարելու կամ ֆինանսական ներդրումներ կատարելու համար: Մտերիմները կհասկանան ձեր որոշումները եւ խնդիրներ չեն հարուցի: Օրվա երկրորդ կեսին մեծ է ֆիզիկական վնասվածքներ ստանալու հավանականությունը:

**Ցուլ**. Օրը համակարգված եւ ռիթմիկ աշխատանքի համար լիովին հարմար է: Օրվա առաջին կեսին, սակայն կզգաք նախորդ օրերի բացասական միջումների արդեցությունը: Եթե հնարավորություն կա, շատ ժամանակ անցկացրեք տանը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է տհաճ նորություն ստանաք:

**Երկվորյակ**. Նախ կընկնեք անհիմն լավատեսության գիրկը, ապա կտրուկ հոգեվիճակը կփոխվի եւ կհայտնվեք մելանխոլիայի մեջ: Վառ երեւակայությունը այսօր կխանգարի ձեզ ողջ օրվա ընթացքում: Խորհուրդ չի տրվում այս օրն անցկացնել մենության մեջ: Կարող եք շփվել, սակայն նրանց հետ, ովքեր ձեր հանդեպ չարակամորեն տրամադրված չեն:

**Խեցգետին**. Այսօր չափազանց աշխատասեր եւ եռանդուն եք, ինչը եզակի վիճակ կարելի է համարել ձեզ համար: Կհասցնեք օրվա ընթացքում բոլոր գործերը ավարտին հասցնել: Չեք մոռանա նաեւ գրանցվել երեկոյան կազդուրիչ պրոցեդուրաների եւ ժամանակ կգտնեք նաեւ սիրելի անձնավորության հետ շփվելու համար:

**Առյուծ**. Այսօր բացառված չէ, որ ստանաք այնպիսի նորություններ, որոնք արմատապես կփոխեն ձեր կյանքը: Նշանի շատ ներկայացուցիչներ բարդ ընտրության առաջ կանգնած կլինեն: Լիովին հնարավոր է, որ սխալ որոշումներ կայացնեք: Ամեն պարագայում պահպանեցեք հանգստությունն ու զգոնությունը:

**Կույս**. Սեփական ուժերը գերագնահատելու համար ամենից հարմար օրը չէ այսօր: Օրվա ընթացքում մշտապես կզգաք էներգիայի պակաս: Հարմար օր է հանգիստ եւ չնյարդայնացնող գործերով զբաղվելու համար: Երեկոյան խորհուրդ է տրվում մնալ տանը եւ շփվել ընտանիքի անդամների հետ:

**Կշեռք**. Խորհուրդ է տրվում քննադատաբար վերաբերվել սեփական խոսքերին եւ գործերին: Այսպես կկարողանաք օգնել ինքներդ ձեզ եւ խուսափել լուրջ սխալներից: Մասնագիտական գործունեության տեսանկյունից օրը առանձնապես լուրջ փոփոխություններ չի կանխատեսում: Բարդ գործերը խորհուրդ է տրվում հետաձգել:

**Կարիճ**. Օրվա առաջին կեսը կաշխատեք վստահելով ինտուիցիային: Այն ձեզ ճիշտ ուղով կառաջնորդի: Մինչ կեսօր կզգաք դրական միտումների ազդեցության աճը: Օրվա երկրորդ կեսին, սակայն չափազանց շատ աշխատելը զգացնել կտա իրեն հոգնածության տեսքով: Երեկոյան կարող եք այցելել որեւէ զվարճավայր:

**Աղեղնավոր**. Այսօր կպաշտպանեք ձեր շահերը: Նշանի շատ ներկայացուցիչներ կզգան բարդություններ գործընկերների հետ: Ուշադիր եղեք համաձայնությունների կատարման ընթացքին: Պահեք ձեզ իմաստնաբար եւ տակտով: Այս պայմանների կատարման դեպքում օրը կանցնի բարենպաստ հունով:

**Այծեղջյուր**. Այսօր հնարավոր են նկատելի գերբեռնվածություն եւ ֆիզիկապես, եւ էմոցիոնալ առումով: Նշանի բոլոր ներկայացուցիչները չէ, որ կկարողանան հաղթահարել օրվա ընթացքում առաջ եկած բարդությունները: Կարող եք սկսել լուրջ գործնական բանակցություններ: Օրվա վերջում կզգաք առաջին դրական արդյունքները:

**Ջրհոս**. Այսօր չլուծված խնդիրները անընդհատ կհիշեցնեն իրենց մասին: Հնարավոր է ունենաք ծանր կորուստներ, որոնք կազդեն ձեր ճակատագրի վրա: Կուզենաք փոքրիկ ծառայություններ մատուցել հարազատներին, սակայն նրանք ըստ արժանվույն չեն գնահատի դա: Երեկոյան հավանական է, որ կոնֆլիկտների մեջ ներքաշվեք:

**Ձկներ**. Հնարավոր է, որ այսօր վերջապես կարողանաք հաղթահարել ձեզ տանջող կասկածները եւ ընթանալ առաջ: Չեն բացառվում, որ այսօր տեղի ունենան իրադարձությունները, որոնք երկար ժամանակ հետք թողնեն ձեր կյանքում: Շփումները կրճատեք մինչեւ ամենից մտերիմների աստիճան:

(Visited 149 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS